Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հանդիպելու է իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ

PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուիցչը, հոկտեմբերի 23-ին` Վ. Օսկանյանի եւ Է. Մամեդյարովի հանդիպման նախօրեին, Ֆիլիպ Դուստ-Բլազին կհանդիպի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ: Հայաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին: Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով, հայ եւ ադրբեջանցի նախարաների հետ հանդիպման նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի հավելյալ առաջարկների քննարկումն է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---