Պետդեպ. ԱՄՆ-ն ճանաչում է ԼՂ բնակչության` սեփական ապագան որոշելու իրավունքը11 սեպտեմբերի 2015 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Միացյալ նահանագները ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության` սեփական ապագան որոշելու իրավունքը: Այդ մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբին՝ անդրադառնալով սեպտեմբերին ԼՂՀ-ում կայանալիք ընտրություններին, տեղեկացնում է Պետքարտուղարության պաշտոնական կայքը: «Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության դերն իրենց ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ, Միացյալ նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնիշխան պետություն, և չենք ընդունելու սեպտեմբերի 13-ին անցակցվող, այսպես կոչված ընտրությունները` որպես տարածաշրջանի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն», ասվում է հայտարարությունում, մեջբերում է Panorama.am-ը: Ըստ դրա նաև, «այսպես կոչված ընտրությունները որևէ կերպ չեն ազդելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքների վրա, որոնց նպատակն է հասնել հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»,- նշել է Պետքարտուղարության խոսնակը: Սեպտեմբերի 13-ին Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների՝ ՏԻՄ ընտրություններ են սպասվում: Օգոստոսի 31-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն դրանք դատապարտող հայտարարություն էր տարածել, որը ԼՂՀ և Հայաստանի դեմ մեղադրանքների ավանդական հավաքածու էր պարունակում: Իր հերթին ԼՂՀ արտգործնախարարությունը ևս հայտարարություն էր տարածել՝ հակադարձելով Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտող հայտարարությանը: Արցախի ԱԳՆ հայտարարությունում նշվում էր, Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՏԻՄ ընտրությունների դատապարտումը վկայում է ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության խուճապային վախի մասին, ինչն «առանձնապես ակնհայտ է դառնում Ադրբեջանում մարդու իրավունքների և խոսքի ազատության աստիճանական վատթարացման ֆոնին, որտեղ ընտրությունները վերածվել են իշխանությունը ժառանգաբար փոխանցելու անվերջանալի գործընթացի, իրավապաշտպանները, լրագրողները հետապնդվում են այլախոհության համար, իսկ բնակչությունը զրկված է իր իրավունքներն ու ազատությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից: Անդառնալիորեն վերջ դնելով իր երկրում ժողովրդավարության ցանկացած պատրանքներին՝ Ադրբեջանի ղեկավարությունը չի հրաժարվում մարդու իրավունքների իր «չափանիշները» միջազգային հանրությանը, ներառյալ հարևան երկրներին, փաթաթելու փորձերից»,- ասված է հայտարարությունում: Ըստ դրա նաև, առաջիկա ընտրությունները ԼՂՀ ՏԻՄ 6-րդ ընտրություններն են: Առաջին ՏԻՄ ընտրությունները, այդ թվում Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար, կայացել են 1998-ի սեպտեմբերի 27-ին: «Տեղական ինքնակառավարման իրականացումը, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին անմիջականորեն մասնակցել պետական գործերի կառավարմանը, ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի չափանիշներին լիովին համապատասխանությամբ»: Եզրափակելով, հայտարարությունում ասվում էր, որ հատուկ կարևորություն տալով տեղական ինքնակառավարման ինստիտուտին՝ որպես ժողովրդի իշխանության ուղղակի և ներկայացուցչական իրականացման ձևերից մեկը և ցանկացած ժողովրդավարական կարգի հիմք, ԼՂՀ իշխանություններն շարունակելու են ջանքեր գործադրել դրա հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |