ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լուրերը՝ հայկական կողմը կորուստներ չունի

ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լուրերը՝ հայկական կողմը կորուստներ չունի

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը, թե «սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի գնդակից զոհվել է ԼՂՀ ՊԲ 2 զինծառայող, իսկ սեպտեմբերի 10-ին՝ ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերից մեկի մոտ ական վրա պայթել է «ԿամԱԶ» մեքենա, ինչի հետևանքով 5 զինծառայող է մահացել և քաղաքացիական վարորդը»։ Այդ մասին գրում է «Ռազմինֆո»-ն:

ՊԲ մամուլի ծառայությունից նշում են, որ հայկական կողմը զոհեր չունի ու շեշտում՝ սա ադրբեջանական կողմի հերթական քարոզչական քայլն է՝ ուղղված հայկական լսարանում խուճապ առաջացնելուն։

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցներն այս լուրերը տարածելիս հղում են արել «հայկական» ArmPaper լրատվակայքին, որն ընդամենը 11 օր է գործում:

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 ևՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14.000 կրակոց:

Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ամբողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---