«Բորուսիան» կարող է երկարաձգել Մխիթարյանի հետ պայմանագիրը մինչև 2020-ը11 սեպտեմբերի 2015 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը չի քննարկում գերմանական ակումբի ղեղավարության կողմից: «Բորուսիան» մտադիր է երկարաձգել Մխիթարյանի հետ պայմանագիրը: SportBild-ի տեղեկություններով՝ երկարաձգվելու է Մխիթարյանի հետ պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2017-ին: Վերջերս դորտմունդյան ակումբը երկարաձգել է 2013-ից թիմում ելույթ ունեցող Պիեր Էմերիկ Օբամեյանգի պայմանագիրը, և այդ տարվա երկրորդ նորեկի՝ Մխիթարյանի հետ համաձայանագիրը ևս երկարաձգելվու է մինչև 2020-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների կողմերի միջև բանակցությունները սկսվելու են Բունդեսլիգայում ձմեռային դադարի ժամանակ, գրում է Armtimes.com-ը: The Independent-ը օգոստոսի 22-ին գրել է, որ Դորտմունդի «Բորուսիան» ընդունել է 15 մլն ֆունտի` $23,5 մլն-ի առաջարկը՝ գերմանական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար: «Լիվերպուլի» անունը երկար ժամանակ է, ինչ կապում են Մխիթարյանին ձեռք բերելու մասին լուրերի հետ: 26-ամյա ֆուտբոլիստի գործակալը դեռ փետրվարին հայտնել էր, թե Մխիթարյանը ղանկանում է հեռանալ «Բորուսիայից» սեզոնի վերջին: Sky Sports-ի տվյալներով՝ ակումբներում աղբյուրները հայտարարել են, էր ֆուտբոլիստի տեղափոխությունը չի կայանա: Մխիթարյանով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»: Օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ Թուրինի ակումբը պատրաստվում է հանդիպել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Թուրինցիները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել €20 մլն: 2013-ին հայկական ֆուտբոլի պատմությունում իրադարձային տրանսֆեր է տեղի ունեցել. Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» է անցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանի տեղափոխման արժեքը կազմեց €27,5 մլն: Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 94 խաղի է մասնակցել, խփել 24 գոլ: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում ֆուտբոլիստը խփել է 7 գոլ։Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Բորուսիան» 5:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին»: Այդ հանդիպմանը Մխիթարյանը հեթ-տրիկ ձևակերպեց: Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում հայ ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։ Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում, նորվեգական ՕԴԴ-ի հետ խաղի ընթացքում «Բորուսիան» զիջել է 0:3 հաշվով, սակայն վերջնահաշվարկում հաղթել է 4:3 հաշվով, ընդ որում՝ հաղթական գոլը խփել է Մխիթարյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |