ԱՄՆ ղեկավարությունը կասկածում է ԻՊ գրոհայիններին Սիրիայում ու Իրաքում քիմզենքի ստեղծման ու կիրառման մեջ![]() 11 սեպտեմբերի 2015 - 20:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ղեկավարությունը կասկածում են, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները Սիրիայի ու Իրաքի տարածքում քիմզենք են ստեղծել ու կիրառել: Հետախուզությունը ֆիքսել է իպրիտի (քիմիական մանանեխի գազ) կիրառման առնվազն 4 դեպք իրաքա-սիրիական սահմանի երկու կողմում էլ, հայտարարել է ամերիկացի պետպաշտոնյան, որը ցանկացել է անհայտ մնալ: Ըստ ամերիկյան հետախուզության տվյալների, իպրիտն օգտագործվում է փոշու տեսքով, որն ավելացվում է պայթուցիկ նյութերի մեջ: Քիմիական մանանեխի գազն արգելված քիմզենք է ու կարող է մաշկի թարախապալարներ առաջացնել, ինչպես նաև կուրություն ու շնչառական խնդիրներ առաջացնել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Սեպտեմբերի 10-ին ՄԱԿ-ի պաշտպանության խորհուրդը կողմ է արտահայտվել կազմակերպության պետքարտուղար Բան Կի Մունի երաշխավորությանը, որը վերաբերում էր ՄԱԿ-ի ու Քիմզենքի արգելման կազմակերպության համատեղ մեխանիզմի ստեղծմանը, որը թույլ կտար պարզելու՝ ովքեր են Սիրիան թունավորողները: Օգոստոսին հայտարարվեց, որ ԻՊ զինյալներն Իրաքի հյուսիսում քրդերի դեմ քիմզենք են կիրառել: Հարձակումը կայացել էր Մահմուր քաղաքից դեպի արևելք: Ավելի ուշ ՄԱԿ-ի պետքարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարեց, որ ՄԱԿ-ի պետքարտուղարությունում հետևում են ԻՊ զինյալների՝ քրդերի դեմ քիմզենքի հնարավոր կիրառմանը: Միաժամանակ, նա նշել էր, որ այդ պահի դրությամբ ՄԱԿ-ը «հնարավորություն չունի պարզելու՝ կոնկրետ ինչ է կատարվել», քանի որ դա տարածաշրջան է, որտեղ կազմակերպությունը ներկայացվածություն չունի:ծ ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |