Ռ. Քոչարյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Բելառուսի հարաբերություններում առկա դինամիկայով23 հոկտեմբերի 2006 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկուն, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Ռ. Քոչարյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների հարաբերություններում առկա դինամիկայով եւ նշել, որ փոխգործակցության հետագա զարգացմանն, անկասկած, կնպաստի նաեւ վարչապետի ներկա այցը: Կողմերն անդրադառնալով հայ-բելառուսական տնտեսական համագործակցությանը, նկատել են, որ ապրանքաշրջանառությունն այսօր թեեւ մեծ չէ, բայց դրա թվերն անընդհատ աճում են: Նրանք վստահություն են հայտնել, որ տարեցտարի այդ դինամիկան կպահպանվի: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ առանձնացվել են բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաները, ոսկերչությունը, գյուղատնտեսությունը: Բացի այդ, զրուցակիցները տեղեկություններ են փոխանակել նաեւ Հայաստանի եւ Բելառուսի տնտեսական քաղաքականության, տնտեսության տարբեր ճյուղերում տիրող իրավիճակի շուրջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է |