ԵԱՀԿ-ն Ադրբեջանի մեջլիսի ընտրություններին դիտորդներ չի ուղարկի![]() 12 սեպտեմբերի 2015 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից դիտորդների թվի սահմանափակումների պատճառով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ստիպված է հրաժարվել նոյեմբերի 1-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մայքլ Լինքը։ «Դիտորդների թվի սահմանափակումն անհնարին կդարձնի ընտրությունների ընթացքին արդյունավետ հետևելու գործընթացը: Ցավոք, մենք ստիպված ենք չեղարկել Ադրբեջան դիտորդական առաքելություն ուղարկելը», - ասել է գրասենյակի ղեկավարը, Contact.az-ին հղումով մեջբերում է Tert.am-ը: Նրա խոսքով՝ դիտորդների թվի սահմանափակումը չի համապատասխանում ԵԱՀԿ-ի շրջանակում երկրի ստանձնած պարտավորություններին։ Ադրբեջանը, ինչպես ԵԱՀԿ անդամ մյուս պետությունները, պարտավորվել է ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրել, ինչպես նաև ապահովել ԺՀՄԻԳ-ի անկախ ու անկողմնակալ աշխատանքը։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրավեր ստանալուց հետո հայտնել էր, որ պատրաստվում է 30 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդ ուղարկել Ադրբեջան։ Սակայն օգոստոսի 31-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտնել էր, որ իշխանությունները պատրաստ են ընդունել միայն 6 երկարաժամկետ և մինչև 125 կարճաժամկետ դիտորդ։ Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։ Փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։ Հակառակ դեպքում՝ Եվրախորհրդարանը սպառնում է դիտորդներ չուղարկել Ադրբեջանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |