Նոր ծրագիրը կօգնի Android սմարթֆոններին խնայել մարտկոցի լիցքը![]() 12 սեպտեմբերի 2015 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հետազոտողները մշակել են Hush անվանումով նոր ծրագիր, որը թույլ է տալիս խնայել Android սմարթֆոնների մարտկոցի լիքցը՝ էկրանի անջատումից հետո ավտոմատ կերպով դադարեցնելով հազվադեպ օգտագործվող ծրագրերի աշխատանքը։ Ուտիլիտը թույլ է տալիս մոբիլ սարքվորմանը «քնած» ռեժիմում սպառել նվազագույն էներգիա։ Հավելվածները կարող են պարբերաբար «արթնացնել» սմարթֆոնը թարմացումների ստուգման և այլ օգտակար գործողությունների իրականացման համար, սակայն սնուցման կառավարման Wakelock մեխանիզմի սխալ կիրառման ու սոֆթում այլ սխալների պատճառով համակարգը շարունակում է ծախսել մարտկոցի լիցքը։ Hush-ը հավելվածների համար սահմանում է առաջնահերթության համապատասխան մակարդակ՝ ելնելով դրանք օգտագործման պարբերականությունից և դադարեցնում անկարևոր ծրագրերի ակտիվությունը։ Ապագայում մշակողները պլանավորում են նվազեցնել կապի անլար մոդուլների էներգետիկ ծախսերը, սակայն արդեն այսօր նրանց հաջողվել է հասնել լիցքի 16% խնայողության։ Հետազոտողները Hush-ի հիմնային ֆայլերը տեղադրել են GitHub-ում, սակայն ինքը՝ ուտիլիտն առայժմ հասանելի չէ ներբեռնելու համար։ Սեպտեմբերի 4-ին Google Chrome բրաուզերը մշակող թիմը ներկայացրեց ներդիրների այցելությունների պատմության և դրանց արագ վերականգնման ինտելեկտուալ կառավարման ֆունկցիան, որը գործում է բրաուզերի՝ սկսած 45-րդ տարբերակից։ Դա, մշակողների խոսքով, թույլ կտա կրճատել օպերատիվ հիշողության օգտագործումը միջինը 10 տոկոսով՝ 43-րդ տարբերակի համեմատությամբ։ Այժմ Chrome-ը այցելած էջերի մասին տեղեկատվության պահպանման ռեսուրսներն առանձնացնելու է ըստ նվազման՝ սկսած վերջին օգտագործված ներդիրներից։ Բացի այդ, մեծ քանակությամբ ներդիրներով բրաուզերը վերագործարկելու դեպքում Chrome-ը զգուշացնում է, եթե համակարգչի ռեսուրսները սպառվում են և առաջարկում սահմանափակել բացվող ներդիրների քանակը։ Բացի այդ, բրաուզերը սովորել է սահմանել տվյալ պահին բացված էջերը և օպտիմիզացնել դրանց համար հիշողության օգտագործումը։ Արդյունքն առավել զգալի է վեբ-հավելվածների օգտագործման պարագայում՝ թույլ տալով ազատել հիշողության մինչև 25 տոկոսը։ Որպես օրինակ մշակողները ցուցադրել են Gmail փոստային ծառայության հետ աշխատելու դեպքում բրաուզերի երկու տարբերակների կողմից օգտագործվող օպերատիվ հիշողության ծավալների տարբերությունը։ Բրաուզերի 45-րդ տարբերակում սկսվել է flash-կոնտենտն «ընդմիջելու» ֆունկցիան․ Chrome-ն ավտոմատ ռեժիմում սահմանում է էջում պոտենցիալ «անպետք» էլեմենտները և դադարեցնում դրանք։ Chrome-ի մշակողների թիմի խոսքով, դա թույլ է տալիս նոութբուքով աշխատելիս խնայել մարտկոցի լիցքի մինչև 15 տոկոսը։ Բացի այդ, մշակողների համար տարբերակում փորձարկվում են ֆոնային ներդիրներում տեսանյութերի վերարտադրման դադարեցման ֆունկցիան։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |