Վ. Յակունինը վատ է վերաբերվում Հայաստանին շրջանցող երկաթգծի կառուցմանը

PanARMENIAN.Net - «Ռուսասկան երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը «վատ է» վերաբերվում Հայաստանին շրջանցող երկաթգծի կառուցմանը, հայտնում է «Էխո Մոսկվին»: Հիմնավորելով իր վերաբերմունքը` Վ. Յակունինը հայտարարել է. «Առաջին հերթին, դա խախտում է Խորհրդային Միությունից մնացած երկաթգծային ցանցի միասնությունը: Երկրորդ հերթին, մեկ ամբողջությամբ կոնկրետ երկաթուղային աշխատակազմի նկատմամբ դա ազազնիվ է, քանի որ նա դուրս է մնում այդ հեռահաղորդակցությունից: Իսկ իմ ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գիտելիքների տեսանկյունից, ես ցանկանում եմ ասել, որ դա մեզ բարեկամ երկրի վրա ճնշում գործադրելու լրիվ կոնկրետ երկրների փորձ է»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---