Ֆրանսիական La Tribune. Ինչու պետք է աջակցել Լեռնային Ղարաբաղին![]() 12 սեպտեմբերի 2015 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ՖրանսիականLa Tribuneհայտնի ամսագիրը հրապարակել է «Ինչու պետք է աջակցել Լեռնային Ղարաբաղին» վերնագրով հոդված, որի հեղինակը Ֆրանսիայի Վիլյորբանի քաղաքապետ, նախկին պատգամավոր Ժան-Պոլ Բրետի, Սարսելի քաղաքապետ, պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնիին(Սոցիալիստական կուսակցություն) և Օ-դը-Սեն շրջանի պատգամավոր Ժան-Մարկ Ժերմենն (Սոցիալիստական կուսակցություն) են՝ ընդգրկված Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբում, գրում է Panorama.am-ը: «Ինքնահռչակ հանրապետություն, այս փոքրիկ երկիրը զարգանում է արագ, սոցիալական այնպիսի մի մոդելով, որը երկրի տնտեսական աճի արդյունքները հասանելի է դարձնում ամբողջ բնակչությանը: Մենք՝ ֆրանսիացի բազմաթիվ քաղաքական գործիչներս՝ պատգամավորներ, սենատորներ, տեղական ընտրյալներ՝ սատարում ենք երիտասարդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանը՝ անդամակցելով Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակին: Եվրոպայում ճգնաժամի սրացման պայմաններում մեզ թվում է, որ եկել է պահը՝ բացատրելու մեր կողմից այս պարտավորվածության ստանձնման պատճառները: Ինքնորոշված այս երկիրը, որ դեռևս չի հասել միջազգային ճանաչման փուլին, որպես այդպիսին ռազմավարական շահ չի ներկայացնում Ֆրանսիայի համար: Այն ներկայացնում է ավելին, քանի որ որպես իր զարգացման մոդել է ընտրել Ֆրանսիան, - գրված է հոդվածում: Դրա հեղինակները, մասնավորապես, նշում են. Սոցիալական ժողովրդավարության առավելությունները Ամենուր, և այսօր նույնիսկ Եվրոպայում, կարող ենք տեսնել, թե հասարակությանն ինչ վնաս կարող են հասցնել անհավասարակշիռ և քաղաքացիների նկատմամբ անարդար սոցիալական զարգացման մոդելները: Մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղին, քանի որ այս երկրում պահանջվող համեստ ներդրումների համեմատ սոցիալական ժողովրդավարության արդյունքերն անչափ մեծ են: Եթե մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղին, ապա այն պատճառով, որ նրա իշխանությունները ձգտում են, և մինչև հիմա հաջողեցրել են զարգացնել երկիրը չափավոր, հաստատուն և հատկապես բոլորին հասանելի տնտեսական աճի հիման վրա: Սա է այն ամբառողջ հիմքը, որ մյուսների նկատմամբ եղբայրաբար տրամադրված ազգը երբեք չպետք է զոհաբերի անկանոն ցնորքների խորանին: Բնակչություն, որն օգուտ է քաղում տնտեսական աճից Արդեն 10 տարի Լեռնային Ղարաբաղում տարեկան տնտեսական աճը կազմում է 10%: Այսoր արդեն իսկ երկրում մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 3000 եվրո, ինչը մոտ է Մարոկոյի ցուցանիշին: Խոսքը վերաբերում է կայուն աճին, քանի որ պետությունը պահպանել է կարգավորման և ծրագրավորման իր դերը: Վերակառուցման անհրաժեշտ ջանքերը երբեք չի իրականացվել բնակչության անվտանգության երաշխավոր հանդիսացող գյուղատնտեսության ոլորտի հաշվին: Բարձր տեխնոլոգիաների գործունեությունը Ավելին, ռազմավար պետությունն այսօր խթանում է երրորդ կարգի գործունեության և բարձր տեխնոլոգիաների զարգացումը, որոնք ապագայում երկրին թույլ կտան դուրս գալ մեկուսացումից: Պատասխանատու այս քաղաքականության արդյունքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պահպանվում է զբաղվածության նախանձելի մակարդակ՝ 65.000 աշխատող, 5%-ից ցածր գործազրկություն և բնակչության շարժի դրական արդյունք: Բացի այդ, իրար հաջորդող կառավարությունների վարած սոցիալական արդարություն ապահովելու քաղաքականության արդյունքում երկրի բնակիչների միջին եկամուտը համեմատելի է հարևան Հայաստանի և առավել հարուստ, սակայն երկրի հարստության վերաբաշխման շատ ավելի վատ գործող համակարգ ունեցող Ադրբեջանի ցուցանիշների հետ: Եվ լավ ապագայի հեռանկարով՝ սոցիալապես խաղաղ այս պետությունը տարեցտարի նվազեցնում է իր արտաքին պարտքը և այլևս նախկինի չափ կախված չէ Հայաստանի օգնությունից: Համադրել տեղական զարգացումը՝ ժողովրդավարությունը կոնսոլիդացնելու համար Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարական բարեփոխումների առաքինի շրջան մտնելու կամքը՝ նույնիսկ վերջինիս համար խոչընդոտ հանդիսացող դեռևս միջազգային ճանաչման բացակայության պայմաններում: Մեզ համար ընդունելի են հետևյալ մոտեցումները․ Ֆրանսիայի Սարսել և Վիլյորբան քաղաքների ու ԼՂ համայնքների միջև ստորագրված Բարեկամության խարտիաները խորհրդանշում են տեղական ժողովրդավարության շրջանակում ցուցաբերվող աջակցությունը, ինչը Լեռնային Ղարաբաղում, ինչպես և մյուս բոլոր ազատ հասարակություններում, էական նշանակություն ունի ժողովրդավարության համար: Բարեկամության այս խարտիաներով, որոնք իրապես համարվում են տնտեսական և սոցիալական փոխգործակցության միջոցներ, մենք համադրում ենք մեր տարածաշրջանների ձեռնարկությունների տեղական զարգացումը Լեռնային Ղարաբաղի շրջանների կարիքների հետ: Այս հեռանկարը մեզ առավել մատչելի է, քանի որ արդեն իսկ ֆրանսասեր Լեռնային Ղարաբաղը ֆրանկոֆոնիայի զարգացման քաղաքականություն է վարում: Աշխարհում առկա անկանոն զարգացման պայմաններում՝ տեղական մակարդակի հարաբերությունների ստեղծումով է, որ բացվելու են մտահորիզոնները և ազգերն իրար են մերձենալու՝ ունենալով հավասարակշռված առաջընթացի ընդհանուր նպատակ, որը հասանելի կլինի բոլորին և կշահի յուրաքանչյուրը։ Այս տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը օրինակելի և հուսադրող է: 2013թ. մարտի 19-ին, Փարիզում Ֆրանսիայի Հանրապետության տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ հայտարարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Բարեկամության խմբի ստեղծման մասին։ Այս կապակցությամբ նրանք հանդես են եկել հատուկ հայտարարությամբ, որում բարձր գնահատելով ԼՂՀ-ի ժողովրդի և իշխանությունների հետևողական ջանքերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության կերտմանը, կոչ են անում վերջ դնել Արցախի քաղաքական մեկուսացմանը և հայտնում են իրենց աջակցությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի երեք անդամ «Էքսպրես» հեղինակավոր շաբաթաթերթի կայքէջում հանդես են եկել հայտարարությամբ՝ ի նպաստ Ղարաբաղի միջազգային ճանաչման։ Հայտարարության հեղինակներից երկուսը սենատորներ են` Սոֆի Ժուասենը և Միշել Ամիելը, երրորդը Բուր լը Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն է: ԼՂՀ-ում սեպտեմբերի 17-ից 19-ը անցկացվելու է «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |