Աղբյուր. Ահաբեկիչները կրկին գնդակոծել են Դամասկոսի քրիստոնեական թաղամասերը14 սեպտեմբերի 2015 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկիչները ականանետային կրակ են բացելՍիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Բաբ Թումա քրիստոնեական թաղամասի ուղղությամբ: Զոհվել է երկու բնակիչ, ութը վիրավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ քաղաքի ոստիկանության աղբյուրներին հղումով: «Բաբ Թումա թաղամասը կրկին ենթարկվել է ականանետային գնդակոծման: Կրակի տակ է հայտնվել նաև Դամասկոսի գավառի Մարունե քաղաքը: Ականներից մեկն ընկել է բնակելի շենքի վրա, ծանր վիրավորվել է նորածին երեխա», - ասել է գործակալության զրուցակիցը: Մինչդեռ, Զաբադանի քաղաքում, որը Դամասկոսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում, Սիրիայի բանակը և «Հեզբոլլահ» լիբանանյան շարժման գրոհայիններն անցել են հակահարձակման և հսկողության տակ վերցրել մոտ 10 շինություն և ալ-Ռահմա մզկիթը քաղաքի կենտրոնում: Սեպտեմբերի 3-ին Հայ-արաբական իրավական միության քարտուղար Վահե Մահշիկյանը հայտնել է, որ Սիրիայի հայկական թաղամասերնամբողջությամբ պետական ուժերի վերահսկողության տակ են գտնվում: BBC-ի ռուսական ծառայությունը սեպտեմբերի 2-ին տեղեկություն էր տարածել, որ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մարտերի ընթացքում առաջ են եկել դեպի Դամասկոսի կենտրոն: Ջիհադականները մոտենում են քաղաքի կենտրոնին այլ ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող տարածքները հետ գրավելու հաշվին։ Կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներն այդ շրջանում նրանց դեռևս չի հաջողվել գրավել: Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Դամասկոսի հայաբնակ շրջաններում իրավիճակի հետ կապված դեռևս տեղեկություն չունեն: 2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |