Financial Times-ը փախստականների ճգնաժամի մասին. Մերկելը չէր սպասում, որ խնդիրներն այսքան արագ կսկսվեն![]() 15 սեպտեմբերի 2015 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի որոշումն ավելի շատ փախստականների ընդունելու մասին այժմ վնասում է այդ երկրին, գրում է Financial Times-ը: «Կանցլեր Անգելա Մերկելը գիտակցում էր, որ սիրիացի փախստականների մուտքն արտոնագրելու որոշումը ռիսկային էր: Սակայն նա չէր սպասում, որ դժվարություններն այսքան արագ կսկսվեն»,-գրում է պարբերականը: Ավելի շատ փախստականներ ընդունելու պատրաստակամության մասին Մերկելի հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ անց նա հետադարձ քայլ է անում և ուժեղացնում է սահմանային հսկողությունը, գրում է ՌԻԱ Նովոստին: Այդ միջոցները բխում են ԵՄ օրենսդրությունից, սակայն ցույց են տալիս, թե ինչ լուրջ խնդիրների առջև է կանգնած Մերկելն իր տանը, Եվրամիությունում և Մերձավոր Արևելքում: Գերմանիայի կառավարությունը չի խոստովանում, որ փախստականների մուտքը պարզեցնելու որոշումը սխալ էր, սակայն, ակնհայտ է, որ այլևս վստահություն չկա, որ Մերկելը համարժեք է գնահատում իրականությունը: «Մերթ սահմանները բաց են, մերթ փակ են: Ոչ ոք չի կարող կանխատեսել թե ինչ կլինի հետո: Այնուամենայնիվ շատերը հարց են տալիս` իսկ արդյոք Մերկելը ծրագիր ունի»,-իր հերթին գրում է Süddeutsche Zeitung-ը: Բրիտանական The Guardian-ը նկարագրում է հենց փախստականների արձագանքը: Ըստ թղթակցի, նրանք տարակուսանքի մեջ են: Փախստականների ամբոխները Վիեննայի կայարանում փորձում են հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ «Մերկել մայրիկը», որին այդպես էին անվանում փախստականների առջև սահմանները բացելու որոշման համար, ընդամնեը 8 օր անց կրկին փակեց սահմանները դժվարն կացության մեջ դնելով նրանց, գրում է թերթը: Politico-ն ավելի վաղ Մերկելի որոշումն անվանեց «ապշեցուցիչ շրջադարձ 180 աստիճանով»: Վերջին 2 օրերին Գերմանիան, Չեխիան ու Սլովակիան հսկողություն են հաստատել Ավստրիայի հետ սահմանին` կասեցնելու համար փախստականների անկառավարելի հոսքը: ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |