Մամուլի ազատության մակարդակով Հայաստանը զբաղեցրել է 101-րդ տեղը վարկանիշային աղյուսակում

PanARMENIAN.Net - «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած մամուլի ազատության վարկանիշային ամենամյա ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 101-րդ տեղը: Ըստ վարկանիշը կազմողների, մամլուլի ազատության հետ կապված իրավիճակը Հայաստանում վատթարացել է: Այդպես, օրինակ, 2003-2004 թվականներին Հայաստանը զբաղեցնում էր 90-րդ տեղը: Սակայն, անցյալ տարվա համեմատ, ՀՀ-ն մեկ կետով բարելավել է իր վարկանիշը: Մինչդեռ, նշենք, որ Ռուսաստանն այս ցուցակում զբաղեցնում է 147-րդ տեղը: Առավել վատ է իրավիճակը մամուլի ազատության հարցում Հյուսիսային Կորեայում (168-րդ տեղը), Թուրքմենիայում (167-րդ տեղը), Էրիթրեայում (166-րդ տեղը): Փորձագետները կարծում են, որ ամենաանկախ ԶԼՄ-ները գտնվում են Ֆինլանդիայում, Իսլանդիայում, Իռլանդիայում եւ Նիդերլանդներում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---