Անրի Կյունի. Հայերն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը24 հոկտեմբերի 2006 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Յուրաքանչյուրն ինքն իրեն պետք հարցնի` որքանով Հայաստանին կօգնի Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունումը, ինչպես կազդի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա: Այդ մասին հրաժեշտի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը հանրապետությունում: «Ես բազմաթիվ անգամներ այդ հարցը քննարկել եմ հայ երիտասարդության ներկայացուցիչների հետ: Նրանք շնորհակալություն էին հայտնում Ֆրանսիայի այդքան հստակ դիրքորոշման համար, սակայն, միեւնույն ժամանակ, հայտարարում էին, որ իրենց ապագան ուղղակիորեն կախված է նրանից, թե որքան բարեկամական կլինեն Հայաստանի հարաբերությունները հարեւան պետությունների հետ: Նրանք վստահ են, որ հարցը ավելի հեշտ է կարգավորել երկխոսության, եւ ոչ թե հակամարտության ճանապարհով»,- նշել է Անրի Կյունին: «Հայերն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը: Ձեր ապագան ձեր ձեռքերում է»,- ընդգծել է նա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |