ՀՀ-ում տարեկան 3-4.000 մարդ հաշմանդամության կարգ չի ստանում![]() 16 սեպտեմբերի 2015 - 19:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում անցկացվող փորձաքննության արդյունքում տարեկան 3000-4000 մարդ չի ստանում հաշմանդամության կարգ։ Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողներին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը: «Նրանցից շատերը հանձնաժողովի որոշման հետ չեն համաձայնվում և բողոքարկում են, որից հետո բավարարվում է մոտ 3-4%-ի բողոքը», - ասել է Սողոյանը, մեջբերում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ Հայաստանում գրանցված ավելի քան 200.000 հաշմանդամություն ունեցող անձից 136.713-ը անժամկետ հաշմանդամություն ունեցող անձիք են։ Ըստ Սողոյանի՝ տարեկան մոտ 70.000 հաշմանդամություն ունեցող անձ ամեն տարի փորձաքննություն է անցնում և որոշվում է՝ արդյոք անձը կրկին պետք է գրանցվի իբրև հաշմանդամ, թե ոչ։ Սողոյանը նշել է, որ Ռուսաստանի հետ համեմատ, որտեղ կենսամակարդակը ավելի բարձր է, քան Հայաստանում, բնակչության մեջ հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են 10.26%. գրեթե 50%-ով ավելի է Հայաստանի համեմատ։ Իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը կազմում է ՌԴ բնակչության 1.97%, և այս ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելի է, քան Հայաստանում: «Մեր երկրում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը բնակչության 1.1%-ն է կազմում», - հավելել է նա: Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում գրանցված է 200.401 հաշմանդամություն ունեցող անձ` հանրապետության բնակչության 6.6%-ը: Հաշմանդամություն ունեցողների 48%-ը կին է, իսկ 4%-ը՝ երեխաներ (8.047): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |