Հունգարիայի ոստիկանությունն ուժ է կիրառել ներգաղթյալների դեմ![]() 17 սեպտեմբերի 2015 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի ոստիկանությունն ուժ է կիրառել ներգաղթյալների դեմ, որոնք փորձում էին Սերբիայից մուտք գործել այդ երկիր: Ինչպես հայտնել է BBC-ն, ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցաններ են կիրառել, երբ ներգաղթյալները վանկարկելով «բացեք դարպասները», սկսել են քարեր նետել ոստիկանների վրա: Ըստ որոշ տվյալների, մի խումբ միգրանտներ փորձել են անցնել Հունգարիա փշալարերի միջով: Բախումների վայր են ուղարկվել ոստիկանության հատուկ նշանակության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ և զրահատեխնիկա: Հունգարիայի ԱԳՆ-ն հորդորել է Սերբիայի իշխանություններին նույնպես ուժ կիրառել միգրանտների դեմ: «Մենք փախչում ենք պատերազմից և բռնությունից մեր երկրում և նման վերաբերմունքի չէինք սպասում Եվրոպայում»,-ասել է Իրաքից փախստական Ամիր Հասանը: «Նրանք ուղղակի միգրանտներ չեն, ուղղակի խաղաղ մարդիկ չեն, որոնք ցանկանում են այլ երկրում հաստատվել: Նրանք ագրեսիվ են իրենց պահում, և ոչ միայն մեզ մոտ: Նրանք ագրեսորներ են, որոնք գնացքներ են կանգնեցնում և ոչ միայն Հունգարիայում, այլ ամբողջ Եվրոպայի տարածքում»,-իր հերթին հայտարարել է Հունգարիայի կառավարության մամուլի քարտուղար Զոլտան Կովաչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ՄԱԿ փախստականների գծով գործակալությունը մեղադրել է Հունգարիային միգրանտների դեմ բռնություն կիրառելու համար, որոնց թվում կային կանայք և երեխաներ: Սեպտեմբերի 15-ին Հունգարիայի իշխանությունները խստացրեցին օրենսդրությունն ու կտրուկ սահմանափակեցին մուտքը երկիր, որի հետևանքով վերջին 24 ժամում հազարավոր փախստականներ են կուտակվել հունգարա-սերբական սահմանին: Ըստ սահմանի պաշտպանության և միգրացիայի մասին նոր օրենքի, բանակը մասնակցելու է սահմանի հսկողությանը, իսկ սահմանի ապօրինի հատման համար նախատեսվում է 3 տարվա ազատազրկում, արտաքսում հետ` Սերբիա, ինչպես նաև փախստականի կարգավիճակի տրամադրման մասին հարցումների արագացված ուսումանսիրում և մարդկանց մաքսանենգության համար քրեական պատժի խստացում: Տարեսկզբից Հունգարիա է մուտք գործել մոտ 500 հազար ներգաղթյալ, որոնց շարքերն ամեն օր համալրվում են հազարավոր նոր փախստականներով: Հունգարիայի իշխանությունները հայտարարեցին նաև, որ հետ կուղարկեն բոլոր նրանց, ով ժամանում է Սերբիայից, քանի որ նրանք պետք է դիմեն այնտեղ ապաստան ստանալու խնդրանքով: Մինչդեռ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը զգուշացրել է, որ Հունգարիան սկսել է սահմանային պատ կառուցել Խորվաթիայի հետ սահմանին: Սերբիայում ոստիկանները ստիպել են փախստականներին նահանջել սահմանային պատից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այժմ փախստականները նախկինի պես ճամբարում են, որը բացել են Սերբիայի և Հունգարիայի միջև չեզոք գոտում, սակայն արդեն պատից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Իրավիճակը դեռևս հանգիստ է: ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում: Photo: Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |