Freedom House. Դիտորդների առջև դրված պայմաններն ադրբեջանցիների ձայները գողանալու վտանգի մասին են վկայում17 սեպտեմբերի 2015 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը` ԵԱՀԿ-ի կողմից Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ է հանդես եկել: «Նախագահ Իլհամ Ալիևի կառավարության կողմից նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում եվրոպական դիտորդական առաքելության առջև դրված պայմաններն ադրբեջանցիների ձայները գողանալու վտանգի մասին են խոսում»,- նշել է կազմակերպության փոխնախագահ Դանիել Կալինգերտը, հայտնում է Panorama.am-ը։ Վերջինս նաև հավելել է, որ ԱՄՆ կոնգրեսականները հանուն Ադրբեջանի ժողովրդի պաշտպանության պետք է կոչ անեն Ալիևի կառավարությանը բացատրություններ տալ իր գործողությունների համար և հնարավորություն ստեղծել բազմակողմանի, հուսալի դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ավելի վաղ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավարը հայտարարել էր, որ ընտրություններին սահմանափակ թվով դիտորդներ թողնելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների դրած պայմանը հակասում է այդ երկրի՝ ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններին, այդ իսկ պատճառով էլ կառույցը հարկադրված է չեղարկել խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու որոշումը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրավեր ստանալուց հետո հայտնել էր, որ պատրաստվում է 30 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդ ուղարկել Ադրբեջան։ Սակայն օգոստոսի 31-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտնել էր, որ իշխանությունները պատրաստ են ընդունել միայն 6 երկարաժամկետ և մինչև 125 կարճաժամկետ դիտորդ։ Ադրբեջանում ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելուց զերծ մնալու կոչ էր արվել նաև սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում, որով խստորեն դատապարտվել է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված: Խորհրդարանի բանաձևի նախագծում ասվում է, որ վերջին մի քանի տարիներին Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը շարունակաբար վատացել է, աճել է ՀԿ-ների ղեկավարների, իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների ահաբեկումները, հալածանքները և քրեական հետապնդման պրակտիկան։ Ադրբեջանում վերջին 10 տարիներին տեղի է ունեցել ժողովրդավարական կառավարման ամենամեծ անկումը ողջ Եվրասիայի տարածքում։ Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանում 2015թ․-ի նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություներին, քանի որ գտնում է, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար հիմքեր չկան։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աբու Դաբի Այցն աշխատանքային է |