Անդամակցությունը ՄՄ-ին ՀՀ-ում դիտարկվում է որպես մեծ շուկա դուրս գալու հնարավորություն![]() 18 սեպտեմբերի 2015 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) փորձագետներն այժմ աշխատում են նոր Մաքսային օրենսդրության վրա: Հարցերը շատ են` դա և տեղեկատվական փոխանակման համակարգն է, և ամբողջական անցումը էլեկտրոնային հայտարարագրմանը, գրում է Ctv.by: ԵՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարները Մինսկում քննարկում են արդի խնդիրները: Ըստ ՀՀ ֆինանսների փոխնարար Արմեն Գևորգյանի, «անդամակցությունը Մաքսային միությանը Հայաստանում դիտարկվում է որպես աշխատանքի, ապրանքների և ծառայությունների մեծ շուկա դուրս գալու հնարավորություն»: Ինչպես նշել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, ԵՏՄ-ն արժանի է որպես ինքնուրույն սուբյեկտ հանդես գալու միջազգային բանակցություններում և ոչ միայն մաքսային ծառայությունների ձևաչափով, այլ նաև միջազգային այլ հարթակների, համաժողովների: Բելառուսի Պետական մաքսային կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն իր հերթին նշել է. «Եթե նախկինում կնիքն աշխատակիցն էր դնում, ապա այժմ այն դնում է համակարգիչը: Այս նվաճումները լայնորեն կիրառվում են ՄՄ-ում: Վստահ եմ, որ գործնականում դա մեծ օգուտ կբերի մեր տնտեսվարող սուբյեկտների աշխատանքին»: Այժմ մշակվում է ԵՏՄ նոր Մաքսային օրենսդրությունը, որը հաշվի կառնի մասնակիցներից յուրաքանչյուրի շահերը: Բելառուսի վարչապետի առաջին տեղակալ Վասիլի Մատյուշևսկին նշեց. «Գլխավոր խնդիրն այնպիսի փաստաթուղթ մշակելն է, որը առավելագույնս հաշվի կառնի եվրոպական և համաշխարհային չափանիշները, ինչպես նաև իրավական հիմք կստեղծի միջպետական նախագծերի իրականացման համար: Նոր փաստաթուղթը հիմք կդառնա միավորման տարածքում մաքսային կանոնակարգման համար: Իսկ դա ապահովում է ԵՏՄ ներդրումային և տարանցիկ գրավչությունը»: Ավելի վաղ ԵՏՄ մաքսային գործակցության նախարար Վլադիմիր Գոշինը հայտնեց, որ ԵՏՄ անդամ երկրները մտադիր են համաձայնեցնել և ստորագրել մաքսային օրենսդրությունը մինչև տարեվերջ: «Նոր մաքսային օրենսդրության մշակումն ավարտական փուլ է մտել»,-ասել է նա Մինսկում: Գոշինը հավելել է, որ հանձնաժողովը սպասում է Ղրղզստանի և Հայաստանի դիտողություններին, որոնք միացել են փաստաթղթի համաձայնեցմանը: Նա հիշեցրել է, որ նախատեսվում է փաստաթուղթը մինչև տարեվերջ ստորագրել և հորդորել է անդամ երկրներին «հաղթահարել տարաձայնությունները և պահպանել ժամկետը»: Բելառուսը, ՌԴ-ն և Ղազախստանն արդեն ներկայացրել են իրենց նկատառումները նախագծի վերաբերյալ: Գոշինը նշել է, որ մոտ 1,5 հազար դիտողություն է ընդունվել, որոնք այժմ քննարկվում են: Photo: Ctv ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |