Սեկուտա. ԼՂՀ հակամարտության կողմերի համար պետք է բանակցելու պայմաններ ստեղծել![]() 18 սեպտեմբերի 2015 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Այժմ քայլեր են ձեռնարկվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը մյուս համանախագահների հետ միասին լուրջ աշխատանք է կատարում այդ ուղղությամբ: «ՄԱԿ ԳՎ նստաշրջանի ընթացքում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Աշխատանքնը շարունակվում է նաև մյուս ուղղություններով: Պարոն Ուորլիքը (ԱՄՆ համանախագահ) հուլիսին այստեղ հանդիպել է պարտադրված վերաբնակների հետ` խոսքը հակամարտության պատճառով տուժած մարդկանց մասին է: Խնդիրը լուծելու համար հարկավոր է քայլեր ձեռնարկել»: Անդրադառնալով նախարարների Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը` դեսպանն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերի համար պետք է պայմաններ ստեղծել բանակցությունները շարունակելու համար, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Մինչդեռ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ղարաբաղյան կարագվորմանը, հայտարարել է. «Ինչպես գիտեք, Ռուսաստանն ակտիվ ներգրավվածություն ունի հակամարտության կարգավորման գործընթացին: Մենք խաղաղ գործընթացի պատասխանատու մասնակիցներն ենք: Ուստի, կանենք անհրաժեշտը մոտեցնելու համար ղարաբաղյան թնջուկի հանգուցալուծումը»: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ հանդիպելու է հայ պաշտոնակցի հետ Նյու Յորքում սեպտեմբերի 24-25-ը կայանալիք ՄԱԿ ԳՎ նստաշրջանի ընթացքում: Երևանն, իր հերթին, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց հաղորդագրությունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպման վերաբերյալ: Photo: trend.az ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |