ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը 95-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի 102 երկրների շրջանում կոռուպցիայի ազդեցության ինդեքսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, վկայում են «Transparency International-2002» հաշվետվության տվյալները: Հաշվետվության համաձայն, Ադրբեջանում կոռումպացվածության հետ կապված իրավիճակը մնում է բարդ եւ նման է Բանգլադեշի, Նիգերիայի, Պարագվայի եւ «երրորդ աշխարհի» մի շարք այլ երկրների իրավիճակին: Այդ տվյալները հրապարակվել են «Transparency International»-ի աջակցությամբ Բաքվում կայացած սեմինարում, որի ընթացքում քննարկվել են բիզնես-էթիկայի հարցեր: Սեմինարի աշխատանքին մասնակցել են Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նշենք, որ հաշվետվությունում Հայաստանի վերաբերյալ տվյալներ չկան:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---