Լոս Անջելեսի ուսուցիչների միությունը Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել![]() 19 սեպտեմբերի 2015 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի ուսուցիչների միությունը՝ երկրի ուսուցիչների ամենամեծ միության վերահսկիչ մարմինն ընդունել է բանաձև, որով ճանաչում է 2015-ը՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարի, իսկ ամեն տարվա ապրիլը՝ Ցեղասպանության ոգեկոչման ամիս: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն: Ուսուցիչների միությունից ոչ ոք բանաձևին դեմ չի արտահայտվել: Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ղեկավար Էլեն Ասատրյանն ողջունել է այս պատմական քայլը՝ նշելով, որ այն նպաստելու է Հայոց ցեղասպանությունը պետական դպրոցների աշակերտներին դասավանդելու ջանքերին, գրում է Asbarez.com-ը: Նա շնորհակալություն է հայտնել ուսուցիչներ Շան և Սյուզի Աբաջյաններին, որոնք առաջնորդել են բանաձևի վավերացման ընթացքը, ինչպես նաև Հոզե Լարային, ով ևս նպաստել է դրան: Լոս Անջելեսի ուսուցիչների միության անդամների թիվը մոտ 31.000 է: Օգոստոսի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել Ատլանտայի Միջհամայնքային հարաբերությունների հրեական խորհուրդը (Jewish Community Relations Council (JCRC)): Բանաձևը կոչ է անում ճանաչել Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը և հորդորում Միացյալ Նահանգներին այդ դեպքերը «ցեղասպանություն» կոչել: Հուլիսի 31-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել Լատինական Ամերիկայի խորհրդարանը: Հուլիսի 24-ին բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի նահանգն օրենք է ընդունել, ըստ որի ապրիլի 24-ը հռչակում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»։ Մայիսի 29-ին Բրազիլիայի դաշնային խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Այդպիսով, Բրազիլիան դարձել էր Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Խորհրդարանի Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հեղինակը Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերային է: Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է ավելի քան 20 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |