Apple-ի օգտատերերը մեծ խափանումներ են արձանագրել iOS 9-ը ներբեռնելիս![]() 19 սեպտեմբերի 2015 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Apple-ի iOS 9-ը նոր օպերացիոն համակարգի ներբեռնումը օգտատերերից շատերի համար սարքերի աշխատանքի մեծ խափանումների է հանգեցրել առաջին իսկ 24 ժամում: Ինչպես հայտնում է Reuters-ը, սխալներից մեկը, հավանաբար, կապված է iOS 9-ի ներբեռնման հետ Apple-ի սմարթֆոնների և պլանշետների հին մոդելներում: Apple ընկերության iOS 9 նոր օպերացիոն համակարգը սեպտեմբերի 16-ից՝ Երևանի ժամանակով 21:00-ի դրությամբ, հասանելի է ներբեռնման համար: Ինչպես հայտարարել են ընկերությունում, նոր հարթակը եզակի և օգտակար գործառույթներ ունի: iPhone և iPad նախորդ տարբերակների օգտատերերը բողոքում են, որ տեխնիկան չի աշխատում համակարգը թարմացնելու պահանջից հետո: Ավելի վաղ Apple-ի ներկայացուցիչները պնդում էին, որ հաշվի են առել օգտատերերի հին սարքերի համատեղելիությունը թարմացումների հետ և որ iOS 9-ի դեպքում նման խնդիրներ չեն առաջանա: Օգտատերերի մեկ այլ խումբ բողոքում է, որ սարքը խափանվում է ծրագրային ապահովման տեղադրումից մի քանի րոպե անց: Ըստ մասնագետների, դա կարող է կապված լինել ընկերության սերվերի մեծ ծանրաբեռնվածության հետ, քանի որ մեծ քանակության օգտատերեր միաժամանակ են թարմացնում համակարգը: Ոմանք էլ, որոնց հաջողվել է թարմացնել ծրագրային ապահովումը, բողոքում են որոշ հավելվածների խափանումներից: Ըստ Mixpanel ընկերության, չնայած ծրագրում առաջացած սխալներին, Apple-ի տեխնիկայի օգտատերերի ավելի քան 16 տոկոսն առաջին 24 ժամում թարմացրել է համակարգը` ներբեռնելով iOS 9-ը: Միաժամանակ, The Guardian-ին հաջողվել է փաստաթղթեր գտնել, որոնք վկայում են, որ նախորդ ամիս տեղի է ունեցել Apple-ի և Կալիֆորնիայի տրանսպորտի դեպարտամենտի ներկայացուցիչների հանդիպումը: Ինչպես հայտնում են աղբյուրները, հանդիպմանը քննարկվել են ինքնավար ավտոմեքենաները: Ինչպես և ակնկալվում էր, Apple-ը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը, իսկ DMV ներկայացուցիչները հակիրճ նշել են, որ Apple-ը ցանկանում էր ծանոթանալ ինքնավար ավտոմեքենաներին ներկայացվող պահանջների ցանկին: Այն փաստը, որ ընկերություննն արդեն դիմել է տրանսպորտի դեպարտամենտին, հուշում է, որ այն արդեն բավականին առաջ է անցել Project Titan-ի մշակման գործում: Ճիշտ է, ամեն դեպքում ճանապարհներին ինքնուրույն երթևեկող ավտոմոբիլները շուտ չեն հայտնվի: Պետք չէ մոռանալ, որ նման տրանսպորտային միջոցի ստեղծման ու փորձարկման համար տարիներ են հարկավոր: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |