«Գահերի խաղը»` «Էմմի»-ի գլխավոր մրցանակակիր21 սեպտեմբերի 2015 - 13:13 AMT PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» հեռուստասերիալն արժանացել է ամերիկյան հեռուստատեսային փրայմ-թայմ «Էմմի» մրցանակի ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում: «Էմմին» համարվում է հեռուստատեսային «Օսկար»: «Գահերի խաղը» մրցանակների է արժանացել նաև լավագույն սցենարի և լավագույն ռեժիսուրայի համար: Իսկ Փիթեր Դինքլեյջը, որը կատարում է Տիրիոն Լանկաստերի դերը, մրցանակի է արժանացել երկրորդ պլանի դերակատարման համար: Ընդհանուր առմամբ սերիալը ստացել է 12 մրցանակ, այդ թվում տեխնիկական անվանակարգերում: «Գահերի խաղը» ամերիկյան դրամատիկ հեռուստասերիալ է ֆենտեզի ժանրում, ստեղծված գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի մոտիվներով: Սերիալը նկարահանվում է HBO կաբելային հեռուստաալիքի համար Դևիդ Բենիոֆի և Դենիել Վայսի ղեկավարությամբ: Նկարահանումներն անցնում են մի քանի երկրներում, այդ թվում Հյուսիսային Իռլանդիայում, Մալթայում, Խորվաթիայում, Իսլանդիայում և Մարոկոյում: Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի ունեցավ հեռուստաալիքում 2011-ի ապրիլի 17-ին, 2014 դրությամբ տեղի է ունեցել 4 եթերաշրջանի ցուցադրություն: «Փոխնախագահը» սերիալը մի քանի մրցանակ է ստացել «Կատակերգական սերիալ» անվանակարգում: HBO-ի ևս մեկ աշխատանք` «Օլիվիա Քիթերիջն» առաջինն էր մինի-սերիալների անվանակարգում` ստանալով 6 մրցանակ: «Դրամատիկական սերիալի լավագույն դերասան» անվանակագրում լավագույնը ճանաչվեց Ջոն Հեմը Դոն Դրեյփերի դերակատարման համար AMC հեռուստաալիքի «Խենթերը» սերիալում: Սա դերասանի առաջին «Էմմին» է, թեև նա առաջադրվել է 16 անգամ: Կանանց նմանատիպ անվանակարգում լավագույնը օսկարակիր Վիոլա Դևիսն էր: AMC հեռուստաալիքի «Ինչպես խուսափել մարդասպանության համար պատժից» սերիալի դերասանուհին դարձավ առաջին սևամորթ կինը, որն արժանացավ «Էմմիի» այդ անվանակարգում: Արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի լույս 21-ի գիշերը Լոս Անջելեսում: «Էմմի»-ն (Emmy Award) ամերիկյան հեռուստատեսային մրցանակաբաշխություն է, համարվում է «Օսկարի» հեռուստատեսային համարժեքը: Մրցանակաբաշխությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ. Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան (Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ բոլոր հեռուստատեսային հաղորդումներին, բացի սպորտայիններից, Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիան (National Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ առավոտյան, սպորտային, լրատվական և փաստագրական հաղորդումներին, միջազգային հեռուստատեսային ակադեմիա (International Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ հեռուստատեսային հաղորդումներին, որոնք Ամերիկայի տարածքից դուրս են ստեղծվել։ «Էմմի» մրցանակաբաշխության շրջանակներում կատարվում է հետևյալ միջոցառումները. Փրայմ-թայմ Էմմի մրցանակաբաշխությունը (Primetime Emmy Award), գլխավոր մրցանակ։ Սովորաբար շնորհվում է սեպտեմբերի կեսին։ «Էմմի» առավոտյան մրցանակ (Daytime Emmy Award). Շնորհվում է սկսած 1972 թ.-ից։«Էմմի» սպորտային մրցանակ (անգլ.՝ Sports Emmy Awards), «Էմմի» տեխնիկակն մրցանակ ( Technology & Engineering Emmy Award) և այլ: ԱՄՆ-ից դուրս ավելի հայտնի է երեկոյան «Էմմին»։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |