Նենսի Պելոսի. Անհրաժեշտ է , որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ներկայացուցիչների պալատի անդամ Նենսի Պելոսին, որը նոյեմբերին ժողովրդավարների հաղթանակի դեպքում կարող է դառնալ Ներկայացուցիչների պալատի խոսնակը, հայտարարել է, որ հավանություն կտա Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին ԱՄՆ Կոնգրեսի 110-րդ նստաշրջանի ժամանակ: «California Courier»-ի մեկնաբան Հարութ Սասունյանի կողմից հրապարակված Նենսի Պելոսիի հայտարարության մեջ ասվում է. «Ես հավանություն եմ տալիս օրինագծին, որը նախատեսում է Հայոց ցեղասպանության հստակ ճանաչում: Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն ճանաչի այդ հանցագործությունը եւ հաստատի ցեղասպանության կանխման իր պարտավորությունները: Եվ ես հավանություն կտամ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին ԱՄՆ Կոնգրեսի 110-րդ նստաշրջանի ժամանակ»: Ինչպես PanARMENIAN. Net-ի թղթակցին է հայտնել Հարութ Սասունյանը, Նենսի Պելոսին արդեն գրեթե 20 տարի է, ինչ հանդես է գալիս Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---