Ըստ ռուսաստանցիների 42%-ի, Լեռնային Ղարաբաղը պետք է ճանաչվի որպես անկախ պետություն![]() 21 սեպտեմբերի 2015 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցիների կեսն ընկալում է Աբխազիան և Հարավային Օսեթիան որպես անկախ պետություններ, նույնքանը համարում է, որ այդ հանրապետությունները, ինչպես նաև Մերձդնեստրը պետք է պաշտոնապես անկախ կարգավիճակ ունենան: Այդ են վկայում «Լևադա-Կենտրոնի» հարցման արդյունքները: Ըստ օգոստոսի 21-24-ը 800 մարդու շրջանում ՌԴ 134 բնակավայրում անցկացված հարցման, գործնականում յուրաքանչյուր երկրորդը (47%) անկախ պետություն է տեսնում ի դեմս Հարավային Օսեթիայի: Աբխազիայի մասին նուն կարծիքն ունի 49%-ը: Մինչդեռ հարցման մասնակիցների 10% և 9% տոկոսները համապատասխանաբար կարծում են, որ Հարավային Օսեթիան և Աբխազիան Վրաստանի մաս են կազմում: Յուրաքանչյուր հինգերորդն (21%) ընկալում է Հարավային Օսեթիան որպես Ռուսաստանի մաս, նույնքանը (20%) ռուսական տարածք է համարում Աբխազիան: Դժվարացել է պատասխանել հարցվածների 22% և 21% համապատասխանաբար, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ըստ յուրաքանչյուր երկրորդ ռուսաստանցու, Հարավային Օսեթիան և Աբխազիան պետք է անկախ լինեն` 48% և 47% համապատասխանաբար: Որպես Վրաստանի մաս այդ հանրապետություններն ընկալում է հարցման մասնակիցների 7% և 8%-ը: Եվս 23% և 22% անհրաժեշտ է համարում, որ Հարավային Օսեթիան ու Աբխազիան միանան Ռուսաստանին: 23%-ը դժվարացել է պատասխանել: Խոսելով ՌԴ կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչման հետևանքների մասին` հարցման մասնակիցների 23%-ը նշել է, որ ռուսական կողմի գործողություններն օգուտ են բերել երկրին, յուրաքանչյուր տասներորդը (10%) հակառակ կարծիքի է: Գործնականում յուրաքանչյուր երկրորդը` 47% կարծում է, որ դա Ռուսաստանին ոչ օգուտ է բերել, ոչ էլ վնաս: Յուրաքանչյուր հինգերորդը` 20% որոշակի պատասխան չի տվել: Պատասխանելով Մերձդնեստրի համար լավագույն կարգավիճակի մասին հարցին` ռուսաստանցիների կեսը` 49%, կարծիք է հայտնել, որ այն պետք է անկախ պետություն դառնա: 17%-ը ենթադրել է, որ ավելի լավ կլինի, եթե այն մնա Մոլդովայի կազմում: Յուրաքանչյուր երրորդը` 34% դժվարացել է պատասխանել: Ըստ հարցման մասնակիցների 42%-ի, անկախ պետք է լինի նաև Լեռնային Ղարաբաղը: Յուրաքանչյուր տասներորդը` 10%, ենթադրել է, որ այն պետք է անցնի Ադրբեջանին, 9%` Հայաստանին: Մեկ երրորդից ավելին հստակ պատասխան չի տվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |