ՀՀ-ն World Routes 2015 համաժողովում ներկայացրել է «բաց երկնքի» քաղաքականությունը22 սեպտեմբերի 2015 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցում է սեպտեմբերի 19-22-ը հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում տեղի ունեցող World Routes 2015համաժողովին: Դրա ընթացքում Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և Հայաստանի ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրած «բաց երկնքի» քաղաքականության և Հայաստանի զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը և արդյունքները, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկաներին Հայաստանի ինտեգրման ընթացքը և հեռանկարները: World Routes 2015 համաժողովն առիթ է ծանոթացնելու աշխարհի առաջատար և հաջողակ ավիաընկերությունների ու զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին մեր երկրում իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության հնարավորություններին և նրանց հետ քննարկելու դեպի Հայաստան ավելի շատ ավիափոխադրողներ ներգրավելու ուղիները: Համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության նպատակներից է նաև աշխատանքներ իրականացնել դեպի ՀՀ ներդրումներ և նոր ավիափոխադրողներ ներգրավելու ուղղությամբ: Նախատեսվում են բանակցություններ մոտ 2 տասնյակ ավիաընկերությունների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն հայաստանյան շուկա վերջիններիս մուտք գործելու ձևաչափերը և գործիքակազմը: Այս տարի միջոցառմանը մասնակցում է մոտ 250 ավիաընկերություն, 650 օդանավակայանի ներկայացուցիչ, ավիացիայի ոլորտի 2500 մասնագետ և 170 զբոսաշրջային իշխանության ներկայացուցիչ աշխարհի ավելի քան 100 երկրից: World Routes 2015 համաշխարհային համաժողովը համաշխարհային մասշտաբի հիմնական ավիացիոն իրադարձություններից է, որին մասնակցում են ավիաընկերությունների, օդանավակայանների, ներդրողների, միջազգային և տարածաշրջանային ասոցիացիաների, ազգային զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ և լրագրողներ: Համաժողովը զերծ է ավանդական խորհրդաժողովի կամ սեմինարի ձևաչափից` այն կառուցված է նախապես ծրագրված 20-րոպեանոց գործարար հանդիպումների վրա, որոնք իրական հնարավորություն են տալիս նոր կապեր հաստատել և զարգացնել եղածները: Համաժողովի կազմակերպիչ Routes ընկերությունը հիմնվել է 1995-ին: Հիմնական գործունեության ոլորտը միջազգային և տարածաշրջանային ավիացիոն համաժողովների կազմակերպումն է: Այն UBM Aviation-ի դուստր ձեռնարկությունն է: Routes ընկերությունն ամեն տարի համաժողովներ է կազմակերպում տարբեր երկրներում: Նախորդ համաժողովներն անցել են Կաննում, Աբու Դաբիում, Օսլոյում, Լոնդոնում, Հռոմում, Ամստերդամում, Դուբլինում և այլն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |