Skype-ը վերականգնել է աշխատանքն ամբողջ աշխարհում22 սեպտեմբերի 2015 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Լայն տարածում ստացած Skype մեսենջերի թիմին հաջողվել է լիովին վերացնել խնդիրը, որը հանգեցրեց ծառայության 140-ժամյա խափանման ամբողջ աշխարհում: Այժմ օգտատերերին հասանելի են բոլոր ծառայությունները: «Մենք ուրախ ենք հայտնել, որ Skype-ի ծառայությունները լիովին վերականգնված են: Շնորհակալություն բոլորին համբերության համար»,-գրված է մեսենջերի Twitter-յան էջում: Ինչպես հայտնել են թիմի մասնակիցները, նրանց հաջողվել է հայտնաբերել խնդիրը, կապված ցանցի հետ, որի պատճառով օգտատերերը չեն կարողացել օգտվել իրենց աքաունթներից և Skype-ից: Խնդիրները սկսվեցին սեպտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով կեսօրին մոտ: Տեքստային հաղորդագրությունների փոխանակման գործառույթը նախկինի պես աշխատում էր, սակայն բոլոր կոնտակտները ցուցակում օֆլայն կարգավիճակով էին հայտնվում, ուստի անհնար էր տեսազանգ կատարել: Իրենց կարգավիճակը փոխելու հնարավորություն օգտատերերը ևս չունեին: Ավելին, նրանցից ոմանք չէին կարողանում մուտք գործել իրենց աքաունթ: Դեռ օրվա առաջին կեսին Skype-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ արդեն տեղյակ են, որ խնդիր է առաջացել և ամեն ինչ անում են, այն շտկելու համար: Skype-ում գրանցված օգտատերերի քանակը գերազանցում է 500 միլիոնը, իսկ նրա ամսական լսարանը հասնում է 170 միլիոնի: 2011-ին Microsoft կորպորացիան ձեռք բերեց Skype-ը $8,5 միլիարդով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |