«Կոնվերս» վերապատրաստման կենտրոնն ընդունելություն է հայտարարում. Հայտերը կընդունվեն մինչև հոկտեմբերի 5-ը22 սեպտեմբերի 2015 - 14:33 AMT PanARMENIAN.Net - «Կոնվերս» վերապատրաստման կենտրոնըդասընթացների մեկնարկ և ընդունելություն է հայտարարում բուհերի նորավարտ և ավարտական կուրսերի ուսանողների, ֆինանսաբանկային համակարգում արդեն աշխատող մասնագետների, ինչպես նաև նրանց համար, ով ցանկանում է փոխել մասնագիտական ոլորտը: «Կոնվերս» վերապատրաստման կենտրոնն իրենց աշխատանքային վերելքը բանկային համակարգում սկսել ցանկացողների համար լավ հնարավորություն է: Կենտրոնի կազմակերպված դասընթացները թույլ են տալիս ձերք բերել բանկային համակարգում աշխատելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքներ և աշխատանքային գործնական հմտություններ: Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, իսկ լավագույն արդյունքներ ցուցաբերածներըԿոնվերս բանկում թափուր աշխատատեղերի հավակնորդ կդիտարկվենև/կամ կընդգրկվեն Բանկի կադրային ռեզերվում: «Կոնվերս» կենտրոնի դասընթացները վարում են Կոնվերս բանկի որակավորված աշխատակիցները, ինչպես նաև հրավիրված մասնագետներ: Դասընթացների տևողությունը 3 ամիս է, արժեքը՝ 95.000 դրամ: Գրանցման վերջնաժամկետը 2015-ի հոկտեմբերի 5-ն է: Մանրամսների և գրանցման համար դիմել ք.Երևան, Դավթաշեն 3 թաղամաս, 18/6 տարածք Կոնվերս Բանկի մասնաճյուղի 2րդ հարկ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |