Սեպտեմբերի 27-ին Լուսնի արտասովոր ամբողջական խավարում կդիտվի (վիդեո) 23 սեպտեմբերի 2015 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բնակիչները հնարավորություն կունենան սեպտեմբերի 27-ին տեսնել Լուսինը Երկիր մոլորակից ուղեծրի ամենամոտ կետում: Հազվադեպ Լուսնի ամբողջական խավարմանը կարող են հետևել նաև Հայաստանի բնակիչները: Երկիր մոլորակի բնական արբանյակը հատում է այդ կետն ամիսը մեկ անգամ` ամբողջական պտույտ կատարելով մոլորակի շուրջ: Այնուամենայնիվ, մերձակետի անցումը միշտ չէ, որ համընկնում է լիալուսնի հետ: Սակայն սեպտեմբերի 27-ին լիալուսինը 14% մեծ կլինի` այդ պատճառով հաճախ այն անվանում են «Գերլուսին»: Այդ նույն օրը երկիրը կանցնի Արեգակի և Լուսնի միջև, որի հետևանքով էլ Լուսնի ամբողջական խավարում կդիտվի: Աստղագիտության մեջ այս իրադարձությունը նաև «Արյունոտ լուսին» են անվանում` նկատի ունենալով Լուսնի գույնն այդ իրադարձության ժամանակ: Լուսինը կարմիր է թվում խավարման ժամանակ Երկիր մոլորակի մթնոլորտի շնորհիվ, որը ցրում է արևի ճառագայթները: Վերջին անգամ Գերլուսնի խավարում արձանագրվել է 32 տարի առաջ` 1982 թվականին, հաջորդը կլինի 2033-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |