2015-ի վերջին Ցեղասպանության մասին հանրագիտարան է հրատարակվելու![]() 23 սեպտեմբերի 2015 - 16:44 AMT PanARMENIAN.Net - 2015-ի վերջին Հայոց ցեղասպանության հանրագիտարան է հրապարակվելու՝ հայերն և անգլերեն լեզուներով: Այս մասին տեղեկացրել էՀայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը սեպտեմբերի 23-ին թանգարան-ինստիտուտում կայացած չորս գրքի շնորհանդեսի ընթացքում: ներկայացվել է Արման Կիրակոսյանի՝ «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում», Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունները, Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները», ինչպես նաև «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգը: Գրքերը հրատարակվել են Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի կողմից: Հանրագիտարանը նույնպես հրապարակվելու է թանգարան-ինստիտուտի կողմից: «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» ձեռնարկի հեղինակ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ուսումնասիրել է ժամանակակից ամերիկյան հանրագիտարանները՝ հասկանալու, թե ինչպես է արտացոլված հանրագիտարաններում Ցեղասպանության հարցը: «15 տարվա նյութը հասցրել եմ ամփոփել մեկ ձեռնարկում, որտեղ 40 հանրգիտարան է ներառված, հեղինակները առաջատար մասնագետներն են ԱՄՆ-ից և այլ երկրներից, ցեղասպանագետներ: Ես փորձել եմ նյութը բաժանել 16 գլխի, որոնք և կոնցեպտուալ բնույթի են, և պատմական, և ժամանակագրական», - ասել է ձեռնարկի հեղինակը: Կիրակոսյանը նշել է, որ կարծում է՝ Հայաստանն այս ոլորտում կարիք ունի առանձին հանրագիտարանի, գրում է Tert.am-ը: «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունը ներկայացրել է Թաթոյանը: Նա նկատել է, որ թեման ամենահակասական հարցերից մեկն է, որովհետև թուրքական ժամանակակից պատմագրությունը և իշխանությունները ժխտում են Հայոց ցեղասպանությունը՝ հիմնվելով օսմանյան վիճակագրության վրա՝ ըստ որի՝ օսմանահպատակ հայերի թիվը եղել է 1 մլն 300.000 մարդ: «Փորձել եմ վերլուծել այդ ժամանակ հրապարակի վրա եղած երկու կարևորագույն մարմիների տվյալները՝ Օսմանյան կայսրության և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի, որոնք միայն իրավունք ունեին հաշվարկներ անցկացնել», - ասել է Թաթոյանը: Հեղինակը նշել է, որ մենագրությունում հաստատում է, որ մինչ հայկական հարցը 2 մլն 400.000 հայ է եղել Օսմանյան Թուրքիայում, իսկ երբ հայկական հարցը դրվել է օրակարգ, միանգամից երկու անգամ նվազեցրել են օսմանահպատակ հայերի թվաքանակը: Ըստ նրա՝ հաշվառումից խուսափելու ձգտումը նույնպես ազդել է թվաքանկի նվազման վրա: Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները» գիրքը ներկայացրել է Դեմոյանը: Նրա խոսքով՝ աշխատությունն արվել է հոգեբանական, գրականագիտական մեթոդոլոգիայի կիրառմամբ: «Հեղինակն անդրադարձել է հարցին, թե երկրորդ սերնդի մոտ Հայոց ցեղասպանությունը ինչպիսի արձագանքներ է ստացել գրական աշխատանքներում, դրանցում արտացոլվում են մարդու հոգեբանական մոտեցումները», - ասել է Դեմոյանը: «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգին անդրադառնալիս, նա նշել է, որ սեպտեմբերի 21-ին առաջ Օսլոյում բացվել է հենց այս թեմայով ցուցադրությունը: Վերջում Դեմոյանը վկայականներ և հուշամեդալներ է հանձնել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք աջակցել են գրքերի հրապարկմանը: Օգոստոսի 4-ին Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի«Հայկական սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսն էր: Այս հատորը 2009-ին լույս տեսած հրատարակության լրամշակված և նորահայտ նյութերով հարստացված տարբերակն է, որտեղ ընդգրկված է հայկական սպորտի և մարմնակրթության պատմությանը վերաբերող մոտ 600 լուսանկար: Գրքում առաջին անգամ ներկայացվում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքը և առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Ընթերցողին են ներկայացվում հայկական սպորտի պատմության մինչև օրս անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |