Շահագործված բջջայիններն «երկրորդ կյանք» կստանան. Դրանցից դպրոցականները ռոբոտներ կսարքեն24 սեպտեմբերի 2015 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից «ԱրմՌոբոտիքս»-ի ռոբոտաշինական խմբակներին տրամադրվելու են շահագործված բջջային հեռախոսներ, որոնց դպրոցականները «երկրորդ կյանք» են տալու` դրանց դետալներն օգտագործելով ռոբոտներ պատրաստելու համար: Այդ մասին սեպտեմբերի 24-ի ասուլիսին հայտարարել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը: «ԱրմՌոբոտիքս»-ը նպատակ ունի զարգացնել ինժեներական մտածողությունը դպրոցականների շրջանում: Այն մեկնարկել է դեռևս 2008-ին և իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից: Ծրագրի շրջանակում Հայաստանի և ԼՂՀ-ի 80 դպրոցում գործում են ռոբոտաշինության խմբակներ, որտեղ ներգրավված է մոտ 800 աշակերտ: Նախաձեռնության շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հատուկ արկղեր են տեղադրվելու, որտեղ հաճախորդները կկարողանան թողնել ոչ պիտանի բջջային հեռախոսներ, որոնք կհանձնվեն «ԱրմՌոբոտիքս»-ի խմբակներին: «Վիճակագրության համաձայն՝ աշխարհում օգտագործվում է մոտ 3,5 միլիարդ բջջային հեռախոս: Համեմատության համար նշենք, որ այս թիվը գրեթե հավասար է մոլորակի բնակչության թվաքանակի կեսից ավելիին: Սակայն քչերը գիտեն, որ թափոնի վերածված հեռախոսները վնասարար երկարաժամկետ ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, բջջային հեռախոսի՝ թունանյութեր պարունակող մասերը, հատկապես սնուցման մարտկոցները, ոչ պատշաճ կերպով թափոնի վերածվելու դեպքում, ի վերջո հայտնվում են գետերում կամ հողի մեջ, ինչը կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը: Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով բնապահպանական խնդիրները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը քայլեր է ձեռնարկում՝ երիտասարդների շրջանում հեռախոսների առավել պատասխանատու գործածման և դրանցից անվտանգ կերպով ձերբազատվելու վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև թափոնի վերածված բջջային հեռախոսների վերամշակումն իրականացնելու նպատակով», - ասել է Յիրիկյանը: ԻՏՁՄ փոխնտօրենն իր հերթին նշել է, էր յուրաքանչյուր երեխա, ով փոքր տարիքից հետաքրքրված է տեխնիկայով ու նորարարությամբ, սիրում է մինչև վերջին մասնիկն առանձնացնել ձեռքի տակ ընկած իրերը: «Մեր այս համատեղ նախաձեռնության շնորհիվ՝ այսուհետ ռոբոտաշինության խմբակներում ընդգրկված աշակերտները կունենան բավարար քանակով դետալներ իրենց ուսումնասիրությունների և նոր գաղափարների իրագործման համար», - ասել է Չոբանյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների 61%-ն ունի ավելի քան 6 հին բջջային հեռախոս: Նրանց մեծ մասն այժմ սմարթֆոն է օգտագործում և յուրաքանչյուր 18-24 ամիսը մեկ այն փոխարինում է նոր մոդելով: Հարցումը ցույց է տվել նաև, որ մասնակիցների 55%-ն աղբն է նետում հին հեռախոսները կամ պահում է դրանք դարակում: Ի դեպ, ռոբոտասերների համար կազմակերպվում է «RoboFest» փառատոն: «EcoRobot» մրցույթը փառատոնի մի մասն է կազմում, որի պահանջն է ստեղծել ռոբոտ` օգտագործելով տեխնիկական և կենցաղային թափոններ: Մրցույթի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել էկոլոգիական խնդիրների վրա, ցույց տալ, որ տեխնոլոգիաների զարգացումը կարող է ծառայել նաև բնապահպանությանը՝ վերամշակման միջոցով թափոնը վերածելով գեղեցիկ ու օգտակար իրերի: «RoboFest»-ն 2015-ին անցկացվելու է հոկտեմբերի 2-ից 4-ը՝ «DigiTec Expo» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |