Շիֆ. Ագրեսորին բացահայտ նշելու ցանկության բացակայությունն անպատժելիության պատրանք է ստեղծում Բաքվում

Շիֆ. Ագրեսորին բացահայտ նշելու ցանկության բացակայությունն անպատժելիության պատրանք է ստեղծում Բաքվում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը և դեմկրատ Էլիոթ Ինգլը կոչ են անում կոնգրեսականներին միանալ Լեռնային Ղարաբաղում շփման գծում խաղաղության պահպանման գործում ԱՄՆ գերակայությունը վերականգնելու երկկուսակցական հորդորին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ամերիկացի օրենսդիրներն այժմ ստորագրահավաք են սկսել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հասցեագրված նամակի տակ, որով կոչ է արվում ԱՄՆ-ին ու ԵԱՀԿ-ին հրաժարվել «Հավասարակշռության պահպանման ձախողված քաղաքականությունից»:

Այդ քաղաքականությունն, ըստ նամակի հեղինակների, ոչ միայն չթուլացրեց լարվածությունը, այլ հակառակը՝ սրեց, հասցնելով վտանգավոր կետի: Կոնգրեսականներն առաջարկում են 3 կոնկրետ քայլ, ուղղված խաղաղության հաստատմանը, որոնք կարճ ժամանակում կյանքեր կփրկեն ու կօգնեն խուսափել պատերազմից, իսկ երկարաժամկետ առումով կնպաստեն համապարփակ ու կայուն խաղաղության հաստատմանը: Խոսքը կողմերի միջև համաձայնության մասին է, որով դիպուկահարները հետ կքաշվեն շփման գծից, կտեղակայվեն ԵԱՀԿ դիտարկման համակարգեր հետևելու համար հրադադարի խախտումներին, ինչպես նաև ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդներ կգործուղվեն:

Նամակի հեղինակները նշում են, որ ՀՀ-ն և Լեռնային Ղարաբաղը համաձայն են այս պայմանին, իսկ Ադրբեջանը՝ ոչ: ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին նախաձեռնության համար:

Դեմոկրատ Ադամ Շիֆը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի մշտական հատուկ հանձնաժողովի անդամ լինելով նամակ է հղել նաև Ջեյմս Ուորլիքին նմանատիպ հորդորով: Նա զգուշացրել է, որ «ագրեսորին բացահայտ նշելու ցանկության բացակայությունն անպատժելիության պատրանք է ստեղծում Բաքվում»: «Չեմ կարծում, որ ճիշտ է չնկատել Ադրբեջանի ագրեսորական տրամադրվածությունը և հավասարաչափ մեղադրել երկու կողմերին շփման գծում իրավիճակը լարերու մեջ, երբ իրականում այդպես չէ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---