Ծխախոտի և ալկոհոլի ակցիզները ԵՏՄ-ում կարող են հավասարեցվել25 սեպտեմբերի 2015 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ անդամ երկրներում` Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում և Ղրղզստանում ակցիզային դրույքների հավասարեցումը մոտ է իրագործման` ԵՏՄ պաշտոնյաները պատրաստվում են միասնականացման մասին համաձայնագրի նախագծերը ներկայացնել կոլեգիայի քննարկմանը, իսկ հետո նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը: Ինչպես գրում է «Վեդոմոստին», ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովը հայտարարել է, որ եթե համաձայնագրի նախագծերը հավանության արժանան, ակցիզների հավասարեցման գործընթացը կարող է սկսվել գալիք տարի: Ակցիզը դրանից հետո էլ միասնական չի լինի` հստակ դրույքաչափը երկրները կսահմանեն ինքնուրույն` համաձայնեցնելով միայն տատանումների միջանցքը, հավելել է Սուլեյմենովը: «Ակցիզների դրույքաչափերը կներկայացվեն եվրոյով, դա միակ կայուն արժույթն է»,-հայտարարել է նա: Ակցիզների ներդաշնակեցման մասին սկզբունքային որոշումն ընդունվել է 2015-ի մայիսին: Որոշվել է, որ ներդաշնակեցումն ընթանալու է ԵՏՄ միասնական ալկոհոլային շուկային ստեղծմանը զուգահեռ, ասել է Սուլեյմենովը: «Ալկոհոլային արտադրանքի միասնական շուկայի ստեղծումը զգալիորեն տարբեր ֆիսկալային պայմաններում անիմստ է»: Մինչ օրս միության ալկոհոլային շուկայում, ըստ նրա, պահպանվել են փոխադարձ «հովանավորչական և խտրական միջոցներն արտադրողների հանդեպ». Ռուսաստանում դա ապահովող վճարն է ալկոհոլի ներկրման դեպքում, իսկ Բելառուսում` հատուկ ներկրողները, առանց որոնց հնարավոր չէ ալկոհոլ ներմուծել երկիր: 2014-ին Հայաստանի պետբյուջե է մուտքագրվել 50.564 մլրդ դրամ կամ $107 մլն դոլար ակցիզային հավաքագրման գծով: Ընդ որում, մուտքերի ծավալն աճել է տարեկան կտրվածքով 62%-ով: 2015-ի 8 ամսում մուտքագրվել է 30.361 մլրդ դրամ, կամ մոտ $64.5 մլն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |