Կառավարությունն ընդունել է հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 ծրագիրը25 սեպտեմբերի 2015 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և ռազմավարության իրականացման 2015-2018-ը միջոցառումների ծրագիրը: Կառավարությունը հավանություն է տվել ծրագրին: Հակակոռուպցիոն ռազմավարությունը կիրառվելու է հիմնական չորս ոլորտում՝ ոստիկանություն, առողջապահություն, կրթություն և Պետական եկամուտների կոմիտե: Ծրագրին համաձայն՝ ՀՀ պետական կառավարման մարմինները յուրաքանչյուր տարվա ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք են ընդունում նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018-ը միջոցառումների ծրագրում համապատասխան պետական կառավարման մարմնի համար սահմանված տվյալ տարվա միջոցառումները: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի հանձնաժողովին պետք է ներկայացնեն տարեկան հաշվետվություն իրենց միջոցառումների ընթացքի մասին: Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի պլանավորման ժամանակ ֆինանսների նախարարը ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ համատեղ պետք է քննարկեն հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018-ը միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով ՀՀ պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը: ԸստՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և ռազմավարության իրականացման 2015-2018-ը միջոցառումների ծրագրի՝ Քանի որ հակակոռուպցիոն ռազմավարությունն ու դրա միջոցառումների ծրագիրը չեն բացառում կոռուպցիոն ռսիկերը, հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության և ոլորտային ծրագրերի իրականացումն ապահովվելու է մոնիթորինգի և գնահատման համակարգի ներդրմամբ: Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի մոտեցումներն ու նպատակներն են լինելու՝ - հակակոռուպցիոն կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը, - հակակոռուպցիոն ռազմավարության պարբերական մոնիթորինգն ու գնահատումը՝ գործնական խնդիրները վեր հանելու նպատակով, - հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործընթացի (առաջընթացի) ուսումնասիրությունը, - հակակոռուպցիոն ռազմավարության ընթացքում բացահայտված գործնական խնդիրների լուծումը, - մասնավոր և հանրային հատվածում հակակոռուպցիոն իրազեկության բարձրացումը: Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի ակնկալվող արդյունքներն են լինելու` հանրային կառավարման ոլորտում կոռուպցիայի ընդհանուր իրավիճակի և ռիսկերի բացահայտումը, կոռուպցիայի վերաբերյալ գիտելիքի ավելացումը կոռուպցիայի հակված հանրային կառավարման որոշակի թիրախային ոլորտներում, ինչպես նաև հանրային կառավարման ոլորտները մոնիթորինգի ենթարկելու, թափանցիկություն պահանջելու և հաշվետու պահելու քաղաքացիական հասարակության դերակատարների կարողության ավելացումը: Մոնիթորինգի արդյունքում կկազմվեն տարեկան հաշվետվություններ: Տարեկան հաշվետվությունը կներառի հայեցակարգի իրականացման գնահատականներ, հայտնաբերված թերությունները և առաջարկությունները՝ դրանք լուծելու համար: Քանի որ կարևորվելու է մոնիթորինգի և դրա արդյունքների հաշվետվողականությունը և հրապարակայնությունը, ապա հանձնախումբը կձևավորի ինտեգրացված պորտալ, որտեղ կտեղակայվեն հակակոռուպցիոն ռազմավարության հաշվետվությունները՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հասանելի դարձնելով: Կառավարության որոշմամբ Հայաստանում հոկտեմբերի 8-ին կնշվի քննչական կոմիտեի ծառայողի օրը: Վերջին տասնհինգ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը ճանաչել և հռչակել է իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը:Դեռևս նախորդ տասնամյակի սկզբներին ՀՀ կառավարությունն ամբողջականացրել է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը, օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմնական շրջանակները: Մասնավորապես, 2003-ի նոյեմբերի 6-ին Կառավարության թիվ 1522-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների 2003-2007-ը ծրագիրը, որը սահմանում էր կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը: Այդ ռազմավարությունը միտված էր կոռուպցիայի հաղթահարմանը, այն ծնող և տարածումը խթանող պատճառների ու պայմանների վերացմանը, երկրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանը: Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավորությունները շարունակաբար ընդլայնվել են: 004-ի հունվարին Հայաստանն անդամակցել է ԿԴՊՊԽ-ին, իսկ 2004 -ի հունիսին և դեկտեմբերին, ստորագրել և վավերացրել է Եվրախորհրդի «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան և «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիան: Հայաստանը ներգրավված է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)` նախկին խորհրդային 8 երկրի համար նախաձեռնած «Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների պլան» ծրագրում, որը կոչված է բարելավելու նշված երկրների հակակոռուպցիոն քաղաքականությունը միջազգային փորձագետների կողմից մշակված առաջարկությունների միջոցով: ԵՀՔ շրջանակում Եվրոպական միությունն ու Հայաստանը 2006-ին ավերացրել են գործողությունների ծրագիր, որում կոռուպցիայի դեմ պայքարը ներառված է որպես գերակա ոլորտ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |