Twitter միկրոբլոգը հարցումների գործառույթ է ներմուծում26 սեպտեմբերի 2015 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Միկրոբլոգերի Twitter ծառայությունը սկսում է փորձարկել հարցումների գործառույթի ներմուծումը: Հաղորդագրության մեջ ներկառուցված առցանց հարցաշարը նկատվեց Twitter-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Էնթոնի Նոտոյի էջում: Նոր գործառույթը թույլ կտա իմանալ ընթերցողների կարծիքը այս կամ այն հարցի շուրջ, սակայն չի հավակնում մրցակցելու մասնագիտացած ծառայությունների հետ: Կարճ հարցախույզներում օգտատերերին առաջարկվում է պատասխանի միայն 2 տարբերակ, իսկ 24 ժամ անց քվեարկությունն ինքնաբերաբար ավարտվում է: Հարցումների գործառույթը դեռևս հասանելի է Twitter-ի օգտատերերի փոքր քանակին միայն: Twitter-ի գլխավոր տնօրեն Դիկ Կոստոլոն հեռացավ պաշտոնից 2015-ի հուլիսի 1-ին, սակայն մնում է ընկերության տնօրենների խորհրդում: Մինչ հատուկ հանձնաժողովը որոնում է ռեսուրսի նոր տնօրենի, Twitter-ը ժամանակավորապես գլխավորում է հիմնադիրներից մեկը` Ջեկ Դորսին: Դորսիի նշանակումից հետո մեծ փոփոխություններ տեղի ունեցան Twitter-ում: Սկզբից նոր ղեկավարությունը խոստացավ մտածել հրապարակված թվիթերը խմբագրելու հնարավորություններն ավելացնելու Քիմ Քարդաշյանի առաջարկի վրա: Հետո հանվեց անձնական հաղորդագրություններում նիշերի քանակի սահմանափակումը, իսկ հիմա հայտնի դարձավ հարցումների գործառույթի փորձարկման մասին: 2015-ի ապրիլի 7-ից Twitter-ը նոր գործառույթ ունի, որը թույլ է տալիս ռեթվիթի դեպքում հաղորդագրություններ հրապարակել մինչև 116 նիշով: Ծառայության մասնագետները ընդառաջեցին օգտատերերին, որոնք բողոքում էին նիշերի սահմանափակ քանակից ռեթվիթի համար սեփական մեկնաբանությունը գրելիս: Twitter-ը սոցցանց է կարճ հաղորդագրությունների (մինչև 140 նիշ) հրապարակային փոխանակման համար վեբ-ինտերֆեյսի, SMS-ների, հաղորդագրությունների կայծակնային փոխանակման միջոցով ցանկացած տարիքի օգտատերերի համար: Բլոգի ձևաչափով կարճ հաղորդագրությունների հրապարակումը ստացել է «միկրոբլոգգինգ» անվանումը: Ծառայությունն անվճար է: Համակարգի սեփականատերն է Twitter Inc. ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Սերվերներ և գրասենյակներ կան նաև Սան Անտոնիոյում և Բոստոնում: 2012 թ. տվյալներով աշխատակիցների թիվը մոտ 900 է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |