ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ Սյունիքի Դարբաս գյուղում տուն է կառուցվում28 սեպտեմբերի 2015 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմը Սյունիքի մարզի Դարբաս համայնքում մասնակցել են Կարապետյանների կիսակառույց տան շինարարությանը: Կարապետյանների ընտանիքը փոքր է. երեք եղբայր են: Նրանք որբացել են, երբ մեծը՝ Վրեժն, ընդամենը տասնչորս, իսկ կրտսերը՝ Հայկը, տասը տարեկան էր: Ծնողների ողբերգական մահից երկու տարի անց վախճանվել են նաև տատն ու պապը, ում խնամակալության տակ էին մնացել եղբայրները: Չնայած կյանքի դժվարություններին, Վրեժը՝ մեծ եղբայրը, կարողացել է հոգ տանել կրտսեր եղբայրների համար` կազմակերպելով նրանց խնամքը: Զուգահեռաբար՝ սկսել է կիսակառույց տան շինարարությունը: «Մեր ընտանիքի համար խորհրդանշական են դարձել հին Հռոմի մեծագույն բանաստեղծ Վերգիլիոսի խոսքերը՝ «ճակատագիրը սիրում է քաջերին» (fortes fortuna (ad)iuvat): Փորձում ենք քաջ լինել: Իմ ամենամեծ երազանքն է եղել տուն կառուցել եղբայրներիս և ինձ համար: Տուն, որտեղ կապրենք իսկական ընտանիքի պես: Այսօր այդ երազանքն իրականություն է դառնում»,- ասել է Կարապետյան եղբայրներից ավագը: Նա, ի դեպ, դեռ կիսակառույց շինության պատին գրել էր այդ խոսքերը՝ այն կարգախոս դարձնելով իր ու եղբայրների համար: «Այս տղաների ուսերին կյանքը հիրավի անասելի բեռ է դրել. դժբախտություն՝ դժբախտության հետևից: Այս երիտասարդները, սակայն, չեն հուսահատվել և այսօր տուն են կառուցում: Կառուցում են ապագա: Հուսով եմ, որ շուտով այս տան անդամների թիվն էլ կավելանա և ամուր այս երեք սյունի վրա կկառուցվի հայկական մի նոր օջախ»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ՝ այս տարի վերանորոգվել և/կամ կառուցվել է 40 բնակարան՝ 40 ընտանիքի համար: «Յուրաքանչյուրի ամենաոխերիմ թշնամին իր ներսում է: Մենք այն անվանում ենք անտարբերություն: Կարապետյանների տան շինարարության գործում մեր կազմակերպության, ինչպես նաև բոլորիս անհատական ներդրումը բխում է մեր ներքին համոզմունքից. անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել հեռավոր գյուղի ընտանիքին, որն այս դժվարին պայմաններում վճռել է հայրենի հողում տուն կառուցել՝ խորհրդանշելով կյանքի նոր սկիզբը: Պետք է ուշադրության կենտրոնում պահել հավասարապես թե՛ գյուղական համայնքները, թե՛ մայրաքաղաքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Ծրագրի իրականացման համար ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել (2014-ին՝ 55 մլն դրամ), իսկ ծրագիրն իրականացնում է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»: Այս գործակցության շնորհիվ՝ 2007-ից մինչև օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք ապահովվել է կացարանով: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |