27  28.09.15 - Քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել են բարեխոսական կարգին

Քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդում մասնակցել են բարեխոսական կարգին

Քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդում մասնակցել են բարեխոսական կարգին

PanARMENIAN.Net - Մյուռոնօրհնության առթիվ Մայր աթոռ են ժամանել քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ, թեմակալ առաջնորդներ:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ և ժամանած հոգևորականների ու բարերարների մասնակցությամբ սեպտեմբերի 28-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ կատարվեց բարեխոսական կարգ:

Ծիծեռնակաբերդի համալիրում անմեղ զոհերի համար աղոթք հնչեցրեց Ֆրանցիսկոս պապի անունից կաթոլիկ եկեղեցու Արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին:

«Ուզում եմ խոսել Հայոց ցեղասպանության զոհերի հետ, ասել, որ դուք Աստծո ընկերն եք: Մենք կաղոթենք Աստծուն Հայաստանի համար, հայ առաքելական եկեղեցու համար` Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, Հայաստանում բոլոր քրիստոնյաների համար: Աղոթում եմ, Աստված, այս երկրի քրիստոնյաների համար, ով նախկինում տառապել է մահվան ճիրաններում»,- ասել է Լեոնարդո Սանդրին:

Բարեխոսական կարգից հետո քրիստոնեական եկեղեցիների 39 պետը և ներկայացուցիչը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին ներկայացնող գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքական փոխանորդ գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Մայր աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ և նվիրապետական աթոռների միաբաններ շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---