Երեւանում բացվել է Ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան28 հոկտեմբերի 2006 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հեկտեմբերի 27-ին Երեւանում կայացել է Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը: Բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ, արտասահմանյան պետությունների դեսպանատների, ԶԼՄ-ների, Հայաստանի Ազգությունների Միության ներկայացուցիչներ, Հրեական համայնքի անդամներ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են Հայաստանի Հրեական համայնքում, հայ հայտնի երգահան Վիլի Վայները խնդրեց մեկ րոպե լռությամբ նշել Ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակը, հետո նրա «Երգ Երգոց» ստեղծագործության ջութակային կատարման ներքո կայացել է հուշարձանի բացումը: Ժապավենը կտրելու պատվավոր իրավունքը տրվեց Հայաստանի Հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերին, Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշա Մեիր-Բուրշտեյնին, մեկենաս, «Արարատից Սիոն» գրքի հեղինակ Ալեքսանդր Պորյադոչնիին եւ կոմպոզիտոր Վիլլի Վայներին: Հայաստանի գլխավոր ռաբբին մոմ վառեց եւ Կադիշ կարդաց, ինչից հետո հնչեց երաժշտությունը «Շինդլերի ցուցակը» կինոնկարից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |