Երևանում մեկնարկել է «Հաշվողական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովը28 սեպտեմբերի 2015 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է հոբելյանական 10-րդ «Հաշվողական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT - 2015) միջազգային գիտաժողովը: Ինչպես հայտնել է ԱՌԿԱ գործակալությունը, գիտաժողովը, որտեղ քննարկվելու են բարձր տեխնոլոգիաների ոլոտի խնդիրները, կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը: Ինչպես նշել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, գիտաժողովին մասնակցում են մոտ 40 օտարերկրացի պատվիրակներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Ճապոնիայից, Ուկրաինայից, հայտագրված է մոտ 130 գիտական զեկույց: Գիտաժողովի նպատակն է աջակցությունը գիտական գաղափարների փոխանակմանը համակարգչային և ՏՏ ոլորտի մասնագետների միջև, գիտական ոլորտում նվաճումների ներկայացումն ու քննարկումը: «Դա թույլ կտա հայ մասնագետներին ոչ միայն ներկայացնել սեփական գործնական ու տեսական նվաճումներն այս ոլորտում, այլ նաև ուղիղ շփումներ հաստատել արտերկրի գործընկերների հետ ակտիվացնելու համար հետագա գործակցությունը»,-ասել է Շուքուրյանը: Գիտաժողովի շրջանակում կանցնեն գիտական քննարկումներ ու կլոր սեղաններ, կքննարկեն գործակցության հնարավորությունները վիրտուալ լաբորատորիայում, համատեղ նորարարական նախագծերի զարգացման, կրթական գործընթացների վրա տեղեկատվական գիտությունների ազդեցությունը, նոր նախագծերի մշակումները: Առաջին անգամ CSIT գիտաժողովն անցկացվել է 1997 թ. և անցնում է Երևանում տարին երկու անգամ: CSIT-2015 կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, ՀՀ կրթության նախարարության Գիտության կոմիտեն, IEEE Computer Society-ն, Intel Corporation-ի հայկական ստորաբաժանումը Synopsys Armenia-ի տեխնիկական աջակցությամբ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |