Դավութօղլուն Բելգիայի վարչապետի հետ քննարկել է Ցեղասպանության մասին այդ երկրի խորհրդարանի բանաձևը29 սեպտեմբերի 2015 - 14:07 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն տարբեր երկրների առաջնորդների շարքում հանդիպել է նաև Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի հետ: Կողմերի հանդիպման գլխավոր թեման եղել է հուլիսին Բելգիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևը, թուրքական TRThaber.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ըստ աղբյուրի` Բելգիայի վարչապետը նշել է, որ այդ բանաձևն ունի զուտ քաղաքական նշանակություն և չի ենթադրում որևէ իրավական հետևանք: Դավութօղլուն էլ դժգոհել է, որ չնայած բանաձևի իրավական հետևանքներ չպարունակելու մասին հայտարարություններին` դրա օգտին չքվեարկած պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել (նկատի ունի Բելգիայի խորհրդարանի ազգությամբ թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրին - EH): Դավութօղլուն ավելացրել է նաև, որ իրենք պատրաստ են քննարկել բոլոր թեմաները, այդ թվում և վերոնշյալ թուրք պատգամավորի կուսակցությունից հեռացնելու հարցը: Բելգիայի խորհրդարանը հուլիսի 23-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այն ընդգծում է նաև Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը և կոչ անում Հայաստանին և Թուրքիային «օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սահմանը բացելու և տնտեսական ինտեգրման համար ուղի բացելու համար»: Բանաձևի ընդունմանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ որոշումն «անարդար», «պատմական իրողություններին չհամապատասխանող» և «մարդու իրավունքներն անտեսող» է որակելով:Թուրքիայի ԱԳՆ-ն Բելգիային մեղադրել է «թուրքական ինքնությունը սևացնելու» փորձերի մեջ: Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռևս 1998-ին։ Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |