Արտահանումն Ադրբեջանից նվազել է 43%-ով29 սեպտեմբերի 2015 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը 2015-ի հունվար-օգոստոսին արտահանել է 22 մլն 166 հազար 644,22 տոննա նավթ, ինչը 2,7%-ով պակաս է 2014-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Ինչպես գրում է «Ինտերֆաքսը» ադրբեջանական մաքսային կոմիտեի վրա հղումով, ըստ հաշվիչների ցուցիչների, 2015-ի հունվար-օգոստոսին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանվել է 18 մլն 92 հազար 965,2 տոննա նավթ (այդ թվում 1 մլն 348 հազար 745,45 տոննա գազի կոնդենսատ Շախ-Դենիզ հանքավայրից), Բաքու-Սուպսայով` 2 մլն 809 հազար 29 տոննա, Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով` 847 հազար 107 տոննա, երկաթուղով դեպի վրացական նավահանգիստներ` 417 հազար. 543,02 տոննա: Ըստ կոմիտեի տվյալների, հայտարարագրված արտահանվող նավթի ծավալը 2015-ի հունվար-օգոստոսին կազմել է 14.910 մլն տոննա` $6,4 միլիարդի: Նավթամթերքի արտահանումը կազմել է մոտ $534 մլն: Գազի արտահանումը կրճատվել է 1.7%` մինչև 922 մլն խմ` $159,5 մլն գումարի: Հաշվետու շրջանում արտահանման հանրագումարը կազմել է $8.183 մլրդ, ներկրմանը` $5 մլրդ 898 մլն 689,99 հազար: 2014-ի հունվար-օգոստոսի համեմատ արտահանումը նվազել է 46,69%-ով, ներկրումն աճել է 5,09%: Ընդհանուր առմամբ նավթին, գազին և նավթամթերքին է բաժին ընկնում ադրբեջանական արտահանման մոտ 86.5%-ը, իսկ ոչ էներգետիկ ոլորտի արտահանումը կազմել է $1.063 մլրդ, ինչը գործնականում հավասար է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման մեջ գտնվող Հայաստանի արտահանման ցուցանիշին: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, 2015-ի 8 ամսում արտահանումը երկրից աճել է 0,5%` հասնելով $ 967 մլն: Այսպիսով, Ադրբեջանի ոչ էներգետիկ ոլորտի արտահանումն ընդամենը 10 տոկոսով է գերազանցում ավելի փոքր տարածք ու բնակչություն ունեցող և տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող Հայաստանի ցուցանիշը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |