Թռիչքների փոխադարձ արգելքը ՌԴ և Ուկրաինայի միջև չի անդրադառնա Հայաստանի վրա29 սեպտեմբերի 2015 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Ուկրաինայի միջև թռիչքների փոխադարձ արգելքները չեն ազդի Հայաստանի վրա, հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն: «Ստեղծված իրավիճակը չի անդրադառնա մեր երկրի վրա, քանի որ Ռուսաստանից Հայաստան ուղևորվող չվերթերը չեն օգտագործում Ուկրաինայի օդային տարածքն ու, համապատասխանաբար, դեպի Երևան չվերթեր կազմակերպող ուկրաինական ավիաընկերությունները չեն օգտագործում ռուսական տարածքը»,- ասել է Գրձելյանը։ Ուկրաինայի իշխանությունը սեպտեմբերի 16–ից պատժամիջոցներ է սահմանել ռուսական 25 ավիաընկերության նկատմամբ, որոնցից երկուսն արդեն գոյություն չունեն։ Պատժամիջոցների ցանկում են հայտնվել ռուսական խոշոր ավիափոխադրողներ «Աերոֆլոտը» (իր բոլոր «դուստր» ավիաընկերություններով), «Տրանսաերոն» և «Սիբիրը»։ Նախագահի հրամանագրով` նրանց բոլորին մասնակի կամ ամբողջությամբ արգելվում է ռեսուրսներ տեղափոխել Ուկրաինայի տարածքով, թռիչքներ և բեռնափոխադրումներ իրականացնել։ «Ուկրաինացիներն արդեն 7 ծանուցում են ուղարկել մեր ավիաընկերություններին առ այն, որ հոկտեմբերի 23-ից նրանք աևյլես չեն կարող հատել Ուկրաինայի օդային տարածքը, համապատասխանաբար, ես հանձնարարել եմ «Ռոսավիացիային» նմանատաիպ իրազեկումներ ուղարկել ուկրաինական ընկերություններին հոկտեմբերի 25-ից»,-ասել է Սոկոլովը: «Մենք ստիպված ենք պատասխան քայլի դիմել: Այսօր 5 ուկրաինական ավիաընկերություն է թռիչքներ իրականացնում ՌԴ»,-ասել է նախարարը: Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը Ռոսավիացիային հանձնարարել է Ուկրաինայի ավիաընկերություններին ծանուցում ուղարկել հոկտեմբերի 25–ից Ռուսաստանի օդային տարածքի օգտագործումը դադարեցնելու մասին։ ՌԴ արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ գործում է Ուկրաինայի արգելքը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |