ՀԱՕԿ-ը 25 տարեկան է. Հոբելյանին նվիրված նամականիշ է մարվել![]() 30 սեպտեմբերի 2015 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Հայաստանի օլիմպիական կոմիտեի նորաբաց շենքում մարվել է և շրջանառության մեջ դրվել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը» խորագրով նամականիշ: Մարման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, օլիմպիական խաղերի և աշխարհի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, հայտնում է «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունը: Նամականիշի վրա պատկերված է Օլիմպիական կոմիտեի նոր շենքը, ինչպես նաև ՀԱՕԿ 25-ամյակին նվիրված լոգոտիպը: Հայփոստ ՓԲԸ-ն, տրանսպորտի և կապի նախարարության և Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ շարունակում է մեծ ուշադրություն դարձնել սպորտային թեմաներին, կարևորելով հայկական սպորտային մշակույթը և պատմությունը: Նամականիշի դիզայնի հեղինակներն են Դավիթ Դովլաթյանն ու Վահագն Մկրտչյանը, չափսերը` 30,0 x 30,0 մմ, տպաքանակը՝ 60.000 օրինակ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |