Քերի. ԱՄՆ-ն այլևս չի պնդում, որ Ասադն անհապաղ հեռանա պաշտոնից![]() 30 սեպտեմբերի 2015 - 11:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պնդում է, որ Սիրիայում «սահուն» իշխանափոխություն լինի և հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարականի պահանջից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին CNN-ին տված հարցազրույցում: «Մենք փոխեցինք դա…քանի որ դա չի աշխատում: Սահուն անցում է հարկավոր, կառավարելի անցում, որպեսզի վրեժի, հատուցման ու կորուստների մտավախություն չլինի»,-ասել է Քերին` պատասխանելով լրագրողի այն պնդմանը, թե նախկինում ԱՄՆ-ն պահանջում էր Ասադի անհապաղ հրաժարականը: Նա հավելել է, որ եթե Ասադն ավելի շուտ հեռանա պաշտոնից, դա կարող է «դեպի ներս ուղղված պայթյունի» պատճառ դառնալ, դա կզրկի երկրին ցանկացած հասարակական կյանքից: Այսպիսով Քերին ազդարարեց ԱՄՆ դիրքորոշման փոփոխությունը: Բացի այդ, Քերին նշել է, որ Ռուսաստանի մասնակցությունը սիրիական հակամարտության կարգավորմանը կարող է «հնարավորություն» լինել ԱՄՆ համար հանգուցալուծելու ճգնաժամը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սիրիայում ռուսական ռազմական ներկայության ուժգնացումը վերջին շրջանում համաընդհանուր ուշադրության է արժանանում և աճող տագնապ է հարուցում Վաշինգտոնում, սակայն Պուտինը նշել է, որ Մոսկվայի գործողությունները միանգամայն օրինական են և համապատասխանում են ՄԱԿ կանոնադրությանը: «Այս դեպքում մենք գործ ունենք Սիրիայի կառավարության ռազմատեխնիկական աջակցության մասին խնդրանքի հետ, ինչն էլ անում ենք օրինական միջազգային պայմանագրերի շրջանակում»,-ասել է Պուտինը: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Photo: Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |