ՀՀ-ն բարելավել է դիրքը համաշխարհային մրցունակության վարկանիշում՝ 140 երկրից 82-րդն է![]() 30 սեպտեմբերի 2015 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը համաշխարհային մրցունակության ինդեքսի վարկանշային ցանկում զբաղեցրել է 82-րդ տեղը՝ դիրքը բարելավելով 3 կետով: Այս մասին տեղեկացնում է Համաշխարհային տնտեսական ֆորումը՝ հրապարակած «2015-2016 համաշխարհային մրցունակության մասին զեկույց»-ում: 2014-ին ՀՀ-ն վարկանիշային ցանկում զբաղեցրել էր 85-րդ տեղը: Համաշխարհային մրցունակության զեկույցն իր վերլուծություններն ամփոփում և համեմատվող երկրներին դասակարգում է Համաշխարհային մրցունակության ինդեքսի միջոցով։ Վերջինս մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից: Աղյուսակը կազմված է 12 հիմնական չափանիշի հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի և աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների և այլն։ Զեկույցը գնահատել է 140 տնտեսության մրցունակությունը։ Վարկանշային ցանկի առաջատար եռյակում մնացել են Շվեյցարիան, որը 7-րդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը, Սինգապուրն ու ԱՄՆ-ն, որոնք, համապատասխանաբար, երկրորդ և երրորդ տեղերում են: Վրաստանը մրցունակության ցանկում զբաղեցրել է 66-րդ տեղը, Ադրբեջանը՝ 40-րդ տեղը, Թուրքիան՝ 51-րդ, Իրանը՝ 74-րդ, Ռուսաստանը՝ 45-րդ տեղը։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |