CNN. ՌԴ-ն առաջին ավիահարվածն է հասցրել Սիրիայում![]() 30 սեպտեմբերի 2015 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ռազմաօդային ուժերն առաջին ավիահարվածն են հասցրել Սիրիայում: Այդ մասին հայտնել է CNN-ը ԱՄՆ իշխանությունների ներկայացուցչի վրա հղումով: Ըստ աղբյուրի, հարվածը հասցվել է Հոմս քաղաքի մերձակայքում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդի քննարկմանը ներկայացրեց արտերկրում Ռուսաստանի Զինված ուժերի զորակազմի տեղակայման համաձայնության մասին որոշման առաջարկը, որը միաձայն ընդունվեց սեպտեմբերի 30-ի նիստում: ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտնեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է Պուտինին ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: «Իսլամական պետության» դեմ պայքարի ռազմավարությունը կարող է կառուցվել երկու տիպի թիրախներին օդային հարվածների վրա, ասել է Gazeta.ru-ին «Ռազմա-արդյունաբերական կուրիերի» մեկնաբան Ալեքսեյ Ռամը: Ըստ նրա, առաջինը դա ֆինանսական ենթակառուցվածքների կազմաքանդումն է, այսինք նավթահանքերի և նավթավերամշակման գործարանների, որտեղից ստացվող հասույթը թույլ է տալիս վարձկանների անդամագրել: Նաև հարկավոր է հարվածներ հասցնել գրոհայինների մոբիլ զորախմբերին, որոնք ԻՊ հիմնական գրոհող ուժն են: ՌԴ ԶՈւ կիրառման մասին հարցման մեջ նշված չէր զորքերի կիրառման վայրը: Այն, որ դա վերաբերում է Սիրիային բանավոր ասաց Սերգեյ Իվանովը` հավելելով, որ դա վերաբերում է միայն ռազմական ավիացիային: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է մեր երկրի ղեկավարությանը` խնդրելով ռազմական օգնություն ցուցաբերել: Այսպիսով, հարկ է արձանագրել, որ, անշուշտ, պետք է պայքարել ահաբեկչության դեմ, սակայն պահպանելով միջազգային իրավունքի նորմերը»,-ասել է Իվանովը լրագրողներին: «Գործողության ռազմական նպատակը սիրիական ԻՊ դեմ պայքարում կառավարական ուժերին օդից աջակցելն է»,-հավելել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարականի պահանջից: Նման հայտարարություն արեց ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերին: Ավելին` Քերին նշել է, որ Ռուսաստանի մասնակցությունը սիրիական հակամարտության կարգավորմանը կարող է «հնարավորություն» տալ ԱՄՆ-ին հանգուցալուծել ճգնաժամը: 2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։ ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |