Ուրարտուի մայրաքաղաքի տարածքում հայտնաբերվել է մոտ 3000-ամյա շան կմախք 1 հոկտեմբերի 2015 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի տարածքում գտնվող տան նկուղում պեղումների ժամանակ հայտնաբերվել է մոտ 3000 տարեկան շան կմախք: Թուրք հնագետներն Էրքան Քոնյարի գլխավորությամբ արդեն 6 տարի է պեղումներ են իրականացնում Տուշպայում` Վանա լճի ափին` հետազոտելով Վանի ամրոցի տարբեր հատվածները: Ուրարտուն կամ Վանի թագավորությունը պետություն է Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է Բիայնիլի, երբեմն՝ Նաիրի, ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես Ուրարտու, իսկ Աստվածաշնչում՝ Արարատյան թագավորություն։Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին` լինելով Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։ 2015-ին պեղումներն իրականացվել են այն տարածքում, որտեղ հնում եղել են քաղաքի բնակելի թաղամասերը: Այս տարածքում շան կմախքի հայտնաբերումը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ նախկինում կենդանիների ոսկորներ հայտնաբերվել են միայն գերեզմանոցների տարածքում: Տան տերերը թաղել են շանն անմիջապես բնակելի տարածքի տակ, ինչը վկայում է, թե որքան շատ են ուրարտացիները սիրել ընտանի կենդանիներին: Ուրարտուում զարգացած է եղել ոչխարաբուծությունը, ուստի բնակիչները հատուկ վերաբերմունք ունեին հոտը պաշտպանող շների հանդեպ: Ըստ գիտնականների, դա հավանաբար, հովվաշան կմախք է: Այն, որ շանը թաղել են հենց բնակելի տարածքում որոշ պակերացում է տալիս Ուրարտուի առօրյա կյանքի մասին: Գիտնականները վաղուց են վիճում, թե երբ է մարդկությունը ընտելացրել առաջին ընտանի կենդանիներին: Պալեոլիթիկ տեսության կողմնակիցները (նրանք համարում են, որ մարդիկ ընտելացրել են գայլերին որսի և բեռների փոխադրման համար) մատնանշում են Ալթայի Ավազակների և Բելգիայի Գոյսի քարանձավներում հայտնաբերված գանգերը, որոնք դասվում են մ.թ.ա 30-րդ հազարամյակին: Սակայն, ոչ բոլորն են համամիտ, որ այդ գանգերը շների գանգեր են: Շների առաջին բրածոները, որոնք կասկած չեն հարուցում, դասվում են նեոլիթի դարաշրջանին, երբ մարդիկ արդեն սկսեցին անցնել նստակյաց կյանքի: Որոշ գիտնականներ կարծում են, որ շները նրանց հարկավոր էին որպես մսի աղբյուր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |