Սիրիայի բանակը գրոհի է անցել Հոմսի մերձակայքում. Ոչնչացվել է 100-ից ավելի գրոհային

Սիրիայի բանակը գրոհի է անցել Հոմսի մերձակայքում. Ոչնչացվել է 100-ից ավելի գրոհային

PanARMENIAN.Net - Սիրիայի բանակը հատուկ գործողություն է իրականացրել Հոմս քաղաքի հյուսիս-արևմտյան մասում գտնվող 3 բնակավայրերում և ոչնչացրել է 3 դաշտային հրամանատարի և «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման 107 գրոհայինի, հայտնել է ՌԻԱ Նովոստիին ռազմական աղբյուրը:

Հոմսը գրեթե մեկ տարի է ինչ վերահսկվում է Սիրիայի բանակի կողմից: Ահաբեկիչների ձեռքերում են մնում մի քանի բնակավայրեր քաղաքից դեպի հյուսիս գտնվող հատվածում, ներառյալ Վաարի շրջանը, որտեղ ըստ զինվորականների, 5 հազար գրոհային է դիրքավորված:

«Բանակը մարտական գործողություն է իրականացրել Հոմսի Թալբիսի, Ռաստեն արվարձաններում: Առաջին հերթին հրետակոծվել են գրոհայինների հիմնական դիրքերը: Սպանվել է 110 ահաբեկիչ: Ըստ մեր տվյալների, նրանցից 3-ը «Նուսրայի» դաշտային հրամանատարներից են»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է, որ մարտական գործողությունների շրջանը «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինների հենարաննն է համարվում: Հոմսը միակ օրինակն է, որտեղ իշխանություններին հաջողվել է համոզել քաղաքացիներին զենքը վայր դնել ու վերադառնալ խաղաղ կյանքի: Նահանգապետն ասել է, թե «տղաներից շատերը գիտակցել են իրենց սխալը և այժմ կռվում են բանակի շարքերում ահաբեկիչների դեմ»: Նա հավելել է, որ վերջնական պայմանավորվածությունը կնշանակի Հոմսի ամբողջական ազատագրում և սիրիական բանակի հսկողության հաստատում նրա բոլոր շրջաններում և արվարձաններում:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

«Ջաբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում, կազմակերպության անդամները ժխտում են դա, բայց հաստատում են, որ հավատարիմ են «Ալ Քայիդայի» առաջնորդ Այման ազ Զավահիրիին: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---