Կոնգրեսականներ. Սիրիայում վտանգված են հազարավոր հայեր և Ցեղասպանության հիշատակի հուշարձաններ![]() 1 հոկտեմբերի 2015 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կոնգրեսականները ահազանգում են՝ Մերձավոր Արևելքում հայերի և հայկական հուշարձանների դեմ հարձակումների կապակցությամբ: Ելույթ ունենալով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Փոլ Վալենբերգի անվան հիմնադրամի պատվավոր միջոցառմանը, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ընդգծել է խնդրի կարևորությունը: «Իսլամական պետություն» խմբավորումը պատմական այլ հուշարձանների թվում ոչնչացնում է նաև Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանները», - ասել է Սփիրն, գրում է «Ամերիկայի ձայն»-ը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար կոնգրեսական Էդ Ռոյսն իր հերթին ավելացրել է, որ վտանգված են Սիրիայում բնակվող հազարավոր հայերի կյանքեր: «Մենք բոլորս տեղյակ ենք, որ հայ քրիստոնյաների դեմ ծայրահեղական խմբերի կողմից թիրախավորված հարձակումներ են կատարում թե՛ Ալ Նուսրան եր թե՛ «Իսլամական պետություն» խմբավորումը: Այնտեղ հայերի դեմ մեր աչքի առաջ ահավոր բռնություններ են կատարվում, ընդ որում՝ հենց հայերի աղոթատեղիներում՝ Քեսաբում, Դեր Զորում, Հալեպում», - ասել է կոգրեսականը: Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Սիրիական ճգնաժամից հետո արաբական հանրապետությունից հեռացել է 10.000 հայ: Ահաբեկիչները իրենց ճանապարհին ոչընչոցնում են նաև քրիստոնեական հնագույն հուշարձանները: Պատմական քաղաքներ, հուշարձաներ ու կառույցներ, այդ թվում հայկական, որոնք հայտնվել են իսլամիստների հետ ռազմական գործողությունների կենտրոնում, թալանվել, հրկիզվել, ավերվել են: Սիրիայում կառավարական զորքի ջանքերին հակառակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հնագույն Պալմիրա քաղաքը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից: Շարժական հարյուրավոր հուշարձաններ տեղափոխվել են ապահով վայրեր, սակայն խմբավորման զինյալները շարունակում են ոչնչացնել քաղաքի պատմական ժառանգությունը: Սիրիական ժառանգությանն ամենամեծ վնասներից մեկը պատմաբանները համարում են 715-ին կառուցված և 2013-ի ապրիլին ամբողջությամբ գետնին հավասարեցված Հալեպի Մեծ մզկիթը: Ալեքսանդր Մեծից մինչև հռոմեական, մոնղոլական և օսմանյան իշխանությունները հասածՀալեպի միջնաբերդի որոշ հատվածներ օգտագործվում էին որպես ռազմաբազա. ոչնչացվել են 2012-ի օգոստոսին: Ապրիլի սկզբին տեղեկություն տարածվեց, որ իսլամիստներն ավերակների են վերածել հնագույն պարթևական Հաթրա քաղաքը՝ ժամանակակից Իրաքի հյուսիսում: Մարտի սկզբին ԻՊ զինյալները հողին են հավասարեցրել ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող ասորականՆեմրութ քաղաքի ավերակները: Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով 10 հազար գիրք: Գրադարանի բակում իսլամիստները խարույկ են վառել գրքերից ու ձեռագրերից: Մարտի 11-ին իսլամիստները Մոսուլում պայթեցրել են Սուրբ Գևորգ քրիստոնեական եկեղեցին։ 2014-ի սեպտեմբերի 21-ին ծայրահեղականներն ականապատել և պայթեցրել ենԴեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: 2013-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ռաքքայի Թել Աբիդադ քաղաքում, իսլամիստները հրկիզել են հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ ապաստան էին գտել արաբ ընտանիքներ: Թալ Աբրիադ սիրիական քաղաքի հայկական եկեղեցին վերածվել է բանտի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |