iOS 9-ի հերթական թարմացումը թույլ չի տալիս վերադառնալ նախորդ տարբերակներին 1 հոկտեմբերի 2015 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը ներկայացրել է iOS 9 նոր օպերացիոն համակարգի համար նախատեսված հերթական թարմացումը iPhone, iPad և iPod touch- համար: iOS 9.0.2 թարմացումը շտկել է մի շարք սխալներ, որոնք մնացել էին նախորդ iOS 9.0.1 թարմացումից հետո: Այս տարբերակում կարգավորված է iMessage-ի ակտիվացումը, լուծված են ձեռքով գործարկելու դեպքում iCloud-ում պահուստային պատճենման դադարեցման հետ կապված խնդիրները, բջջայինի տվյալների կիրառմամբ, ինչպես նաև շտկված է ծանուցումներ ստանալիս էկրանի կողմնորոշման փոփոխման բագը: iOS 9.0.2-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նախորդ տարբերակիներին` iOS 8.4.1-ն կամ iOS 9.0-ին վերադառնալու հնարավորություն չկա: Apple-ի համար նման քաղաքականությունը նորություն չէ, սակայն օգտատերերից շատերին այս նորությունը չի ուրախացնի: Հին սերնդի Apple սարքերի օգտատերերից ոմանք բողոքում են թարմացման հետ առաջացած արտադրողականության խնդիրներից: Իսկ հիմա օգտատերերը զարմանքով հայտնաբերել են, որ iOS 9.0.2 տարբերակում այդպես էլ շտկված չէ Caps Lock-ի խնդիրը: Նախկինի պես լեզուն փոխելիս Safari բրաուզերում հարցում անելուց միանում է վերին ռեգիստրը, ինչը բոլորովին հարմար չէ: Սեպտեմբերի 24-ին Apple ընկերությունը ներկայացրեց նոր iOS 9 օպերացիոն համակարգի առաջին թարմացումը՝ նախատեսված գլխավորապես նախորդ տարբերակում առկա սխալներն ուղղելու համար։ iOS 9.0.1 թարմացումը լուծեց մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կարգավորման ասիստենտի փակման անհնարինությունը, Safari բրաուզերում և «Ֆոտո» հավելվածում տեսանյութի կանգնեցման արդյունքում կադրի ոչ կոռեկտ արտաբերումը, ինչպես նաև APN միացման կետը ձեռքով կարգավորելու հետևաքով ցանցի պրոֆիլների տվյալների կորուստը։ Բացի այդ, մշակողները վերացրել են սխալը, որի պատճառով ժամանակաչափն ու զարթուցիչը երբեմն չէին աշխատում։ iOS 9 նոր օպերացիոն համակարգը սեպտեմբերի 16-ից՝ Երևանի ժամանակով 21:00-ի դրությամբ, հասանելի էր ներբեռնման համար: Ինչպես հայտարարել էին ընկերությունում, նոր հարթակը եզակի և օգտակար գործառույթներ ունի: Սակայն համակարգի ներբեռնումը օգտատերերից շատերի համար սարքերի աշխատանքի մեծ խափանումների է հանգեցրել առաջին իսկ 24 ժամում: Ինչպես հայտնում է Reuters-ը, սխալներից մեկը, հավանաբար, կապված է iOS 9-ի ներբեռնման հետ Apple-ի սմարթֆոնների և պլանշետների հին մոդելներում: Դրան զուգահեռ Apple-ը սկսել է iOS 9.1-ի երկրորդ բետա-տարբերակի հասարակական թեստավորումը։ Այն ապահովում է Unicode 8-ից Emoji սմայլերի ընդլայնված հավաքածու և ներառում նոր կարգավորում, որի շնորհիվ Siri վիրտուալ օգնականը կարողանում է տարբերել իր օգտատիրոջ ձայնը։ iOS 9.1 beta 2-ի գլխավոր վիզուալ փոփոխությունն է դարձել հաղորդագրությունների ցուցակում կոնտակտների լուսանկարների ցուցադրման անջատման հնարավորությունը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |